Գլխավոր տեղեկություն
Номер
N 114-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.02.2023
Дата вступления в силу
04.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 114-Ա

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-573-Ն ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-574-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-573-Ն և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-574-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Տ. ԽաչատՐՅԱՆ

 

Երևան

 

03.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 114-Ա որոշման

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-573-Ն ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-574-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայաց- նելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս- խանատու պետական կառավարման

մարմինը

Իրավական հիմքը

1.

«Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի աշխա- տակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի առաջին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-574-Ն ՀՀ օրենքի 1-ին և

2-րդ հոդվածներ


«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022

թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-573-Ն ՀՀ օրենքի 1-ին և

2-րդ հոդվածներ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ