Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 1323-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (04.04.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
03.04.2020
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
03.04.2020
Дата вступления в силу
04.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

03 ապրիլի 2020 թ.

Հ. 1323-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.48 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, ընդունելով հիմք ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 30.03.2020թ. հ.12-26908 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի Միսաք Մանուշյանի անվան հ.48 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 142-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 Հավելված

 Երևանի քաղաքապետի

2020 թվականի ապրիլի 3-ի 

Հ. 1323-Ա որոշման

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.48 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

 

Դպրոցի մանկավարժա-կան խորհրդի

ներկայացուցիչ

Դպրոցի ծնողական խորհրդի

ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ)

նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

1

2

3

4

5

6

Արշակյան Նելլի Մանվելի

 

Ղուլյան Կարինե Ղազարի

 Օհանյան Դավիթ Արշակի

 

Թովմասյան Սվետա Սարաֆելի

 Իվանյան Սուսաննա Կամոյի

 

Սարգսյան Աննա Լևոնի

 

 

Ջուլֆալակյան Հասմիկ Վանիչկայի

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ

 

«Ա.Ասլամազյանի անվան հ1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի վոկալի ուսոցչուհի

 Կիրակոսյան Աննա Արայիկի

Վարչապետի աշխատակազմ, գործերի կառավարչության շահագործման բաժնի ավագ մասնագետ

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար`

Վ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան