Գլխավոր տեղեկություն
Номер
N 121-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2023
Дата вступления в силу
31.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2023 թվականի N 121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 657-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությունը (պետական գրանցման համարը՝ 222.160.971169) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 62.1-ին կետով․

«62.1. ԲՊՀ-ի ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում մինչև սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը (ընտրության արդյունքների հաստատումը) ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնում է ԲՊՀ-ի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների պարագայում՝ ԲՊՀ-ում առավել երկար ստաժ ունեցող պրոռեկտորը: Պրոռեկտորի (պրոռեկտորների) պաշտոնը թափուր մնալու կամ պրոռեկտորի (պրոռեկտորների) բացակայության կամ այլ պատճառով պրոռեկտորի (պրոռեկտորների) լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում՝ մինչև սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը (ընտրության արդյունքների հաստատումը) ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնում է ԲՊՀ-ի դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը, ով ունի ԲՊՀ-ի պրոռեկտորի առավել երկար աշխատանքային ստաժ, իսկ ԲՊՀ-ի պրոռեկտորի աշխատանքային ստաժի բացակայության դեպքում՝ ԲՊՀ-ում առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը:»։

2. Նախատեսել որ, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ սույն որոշումից բխող փոփոխության պետական գրանցման դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկօրյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2023 թվական: