Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 4001-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
31.10.2019
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Дата подписания
31.10.2019
Дата вступления в силу
01.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

31 հոկտեմբերի 2019 թ.

Հ. 4001-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ալ. Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արմեն Պավլիկի Սահակյանի, «Երևանի Մ.Մխոյանի անվան հ.68 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արգամ Հրայրի Կոստումյանի, «Երևանի հ.120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նարեկ Արթուրի Թադևոսյանի, «Երևանի հ.116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Իշխան Սոկրատի Մկրտչյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 20.09.2019թ. հ.12/87883 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ալ.Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արմեն Պավլիկի Սահակյանի, «Երևանի Մ.Մխոյանի անվան հ.68 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արգամ Հրայրի Կոստումյանի, «Երևանի հ.120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նարեկ Արթուրի Թադևոսյանի, «Երևանի հ.116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Իշխան Սոկրատի Մկրտչյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 6-րդ կետի 5-րդ սյունակում «Սահակյան Արմեն Պավլիկի» բառերը փոխարինել «Սեթյան Ալվարդ Յուրիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության առաջատար մասնագետ» բառերը՝ ««Նյուինֆո էյեմ» կայքի խմբագիր» բառերով.

2) 54-րդ կետի 5-րդ սյունակում «Կոստումյան Արգամ Հրայրի» բառերը փոխարինել «Համբարձումյան Թեհմինե Աշխարհիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերը՝ «Արագածոտնի մարզի «Օհանավանի Ս.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի ուսուցիչ» բառերով.

3) 57-րդ կետի 5-րդ սյունակում «Թադևոսյան Նարեկ Արթուրի» բառերը փոխարինել «Հայրապետյան Էդգար Վարազդատի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերը՝ ««Լիբրետա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն» բառերով.

4) 87-րդ կետի 5-րդ սյունակում «Մկրտչյան Իշխան Սոկրատի» բառերը փոխարինել «Ղուկասյան Գեորգի Ալեքսանդրի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի սպասարկումների վարչության առաջատար մասնագետ» բառերը՝ «Նորք Մարաշ բժշկական կենտրոնի գործընկերային ցանցի զարգացման բաժնի ղեկավար» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ