ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 48-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 332-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) արհեստական խոտածածկ՝ 29 տեղ, 21,760 կգ ընդհանուր քաշով, 66,313.80 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,325,250 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն.
2) արհեստական խոտածածկի տեղադրման պարագաներ՝ 2 տեղ, 1,380 կգ ընդհանուր քաշով, 5,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 985,320 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն.
3) կաուչուկի գնդիկներ` 38 տեղ, 38,400 կգ ընդհանուր քաշով, 7,030 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,680,000 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն.
4) կաուչուկի գնդիկներ` 55 տեղ, 55,600 կգ ընդհանուր քաշով, 10,175 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 9,994,950 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն.
5) տեսաօգնության համակարգի սարքավորումներ` մեկ տեղ, 120 կգ ընդհանուր քաշով, 30,479 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|