Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 3809-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
16.10.2019
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
16.10.2019
Дата вступления в силу
17.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

16 հոկտեմբերի 2019 թ.

Հ. 3809-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ն.Գոգոլի անվան հ.35 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Քնարիկ Յուրիկի Պետրոսյանի, «Երևանի հ.39 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անահիտ Գրիշայի Խեչումյանի, «Երևանի Մ.Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Թագուհի Պարթևի Հովհաննիսյանի, «Երևանի Վ.Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անահիտ Գրիշայի Խեչումյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 30.09.2019թ. հ.12/88411 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Ն.Գոգոլի անվան հ.35 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Քնարիկ Յուրիկի Պետրոսյանի, «Երևանի հ.39 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անահիտ Գրիշայի Խեչումյանի, «Երևանի Մ.Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Թագուհի Պարթևի Հովհաննիսյանի, «Երևանի Վ.Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անահիտ Գրիշայի Խեչումյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 48-րդ կետի 5-րդ սյունակում «Պետրոսյան Քնարիկ Յուրիկի» բառերը փոխարինել «Բաբայան Շողակաթ Վալերիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Հովհ. Թումանյանի անվան հ.32 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ ««Երևանի հ.50 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հաշվապահ» բառերով.

2) 75-րդ կետի 5-րդ սյունակում «Խեչումյան Անահիտ Գրիշայի» բառերը փոխարինել «Տեր-Հովհաննիսյան Քնարիկ Աշոտի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ե. Չարենցի անվ. հ. 67 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «չի աշխատում» բառերով.

3) 82-րդ կետի 5-րդ սյունակում «Հովհաննիսյան Թագուհի Պարթևի» բառերը փոխարինել «Ղուրչյան Քարմեն Պողոսի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.116 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ ««Քոֆրաժ» ՍՊԸ-ի փոխտնօրեն» բառերով.

4) 122-րդ կետի 5-րդ սյունակում «Խեչումյան Անահիտ Գրիշայի» բառերը փոխարինել «Ենգիբարյան Հասմիկ Հենրիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ե. Չարենցի անվ. հ. 67 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «չի աշխատում» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ