Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-245
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.05.2007-09.01.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.09.10/21(54)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.07.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.08.1998
Дата вступления в силу
12.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
1 հուլիսի 1998 թ.

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(օրենքն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-126-Ն, բացառությամբ 40-րդ հոդվածի 1-17-րդ մասերի:  1998 թվականի հուլիսի 1-ի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-15-րդ մասերն ուժը կորցնում են  2008 թվականի հունվարի 1-ից)

Հոդված 40. Դատախազության աշխատողների նյութական և սոցիալական ապահովությունը

 

Դատախազների և քննիչների աշխատավարձը բաղկացած է աշխատավարձի պաշտոնեական դրույքից, որակավորման դասի, երկարամյա ծառայության և գիտական աստիճանի համար տրվող դրամական հավելավճարներից:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի և Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բաժնի պետի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի և Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 150000 դրամ:

Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության և բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 135000 դրամ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի պետի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության և բաժնի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 120000 դրամ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 115000 դրամ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի ավագ օգնականի, Երևան քաղաքի դատախազի ավագ օգնականի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի և ՀԿԳ քննիչի, Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 110000 դրամ:

Հայաստանի Հանրապետության դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատողի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի դատախազի, Երևան քաղաքի դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի ավագ օգնականի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 100000 դրամ:

Երևան քաղաքի դատախազության քննիչի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 90000 դրամ:

Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման քննիչի պաշտոնային դրույքաչափը սահմանել 85000 դրամ:

Հայաստանի Հանրապետության դատախազության` սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

Դատախազության աշխատակիցների դասային աստիճանների հավելավճարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարներն են`

իրավաբանի մասնագիտության

աշխատանքային ստաժը

հավելավճարի չափը
(պաշտոնային դրույքի տոկոսներով)

1) մինչև 5 տարի`

3 տոկոսի չափով.

2) 5-10 տարի`

5 տոկոսի չափով.

3) 10-15 տարի`

10 տոկոսի չափով.

4) 15-20 տարի`

15 տոկոսի չափով.

5) 20-25 տարի`

20 տոկոսի չափով.

6) 25 տարուց ավելի`

25 տոկոսի չափով:

 

20 տարվա ծառայությունից հետո յուրաքանչյուր տարի հավելավճարի չափն աճում է մեկ տոկոսով, սակայն դրա ընդհանուր չափը չի կարող 50 տոկոսից ավելի լինել:

Դատախազների և քննիչների թոշակավորումն իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայություն անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով: Դատախազներին և քննիչներին աշխատանքային ստաժի կամ հաշմանդամության, ինչպես նաև առողջության կամ հաստիքային փոփոխությունների կապակցությամբ կենսաթոշակի ուղարկելու դեպքում վճարվում է միանվագ նպաստ հետևյալ կարգով`

10 տարուց պակաս աշխատանքային ստաժի դեպքում` 12 ամսվա աշխատավարձի չափով.

10-20 տարի աշխատանքային ստաժի դեպքում` 18 ամսվա աշխատավարձի չափով.

20 տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում` 24 ամսվա աշխատավարձի չափով:

Դատախազներին և քննիչներին աշխատանքից հեռացնելու դեպքում միանվագ նպաստ չի վճարվում:

Դատախազները և քննիչները ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ծառայողական վկայականը ներկայացնելով, անվճար օգտվում են հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներից (բացի տաքսի ավտոմեքենայից):

Դատախազներին և քննիչներին այլ բնակավայր մշտական աշխատանքի նշանակելիս տրվում է իրենց և իրենց ընտանիքների անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի հատուցում:

Դատախազին կամ քննիչին պաշտոնում նշանակելուց հետո տարածքային կառավարման մարմինները մեկ ամսվա ընթացքում պարտավոր են ապահովել նրան բարեկարգ բնակելի տարածությունով, եթե նա ունի դրա կարիքը:

Դատախազները և քննիչներն ապահովվում են անվճար համազգեստով: Համազգեստի նկարագրությունը և հատկացման կարգը գլխավոր դատախազի ներկայացմամբ որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(40-րդ հոդվածը խմբ. 20.02.01 ՀՕ-147, 26.12.02 ՀՕ-507-Ն)