ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 102-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» N 449-Ն որոշման`
1) վերնագիրը «ՃԱՆԱՉԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ» բառերով․
2) նախաբանը «ենթակետի» բառից հետո լրացնել «, 13-րդ կետի» բառերով․
3) 1-ին կետի 1-ին ենթակետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական» բառերով․
4) 1-ին կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
5) 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6) միջազգային կազմակերպությունների կատարած կենսաթոշակային և սոցիալական վճարների գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին՝ վճարման հանձնարարականում նշելով այն հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ՝ ՀՎՀՀ), որը հատկացվել է ծառայությանը տվյալ միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտ և անձնավորված հաշվարկ ներկայացնելու համար․»․
6) 1-ին կետի 7-րդ ենթակետը, 2-րդ կետը, 3-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․
7) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար առաջին անգամ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը՝
ա․ ներկայացնելու հիմքեր առաջանալու դեպքում համագործակցել միջազգային կազմակերպության համապատասխան ստորաբաժանման հետ և փոխհամաձայնեցնել սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության փոխանակման ձևաչափերն ու ընթացակարգերը՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային պայմանագրի նորմերը,
բ․ ներկայացնելու համար դիմել Պետական եկամուտների կոմիտե՝ տվյալ միջազգային կազմակերպությանը որպես գործատու հաշվառելու նպատակով, ծառայությանը համապատասխան հաշվառման համար, մուտքի անուն և գաղտնաբառ հատկացնելու համար։».
8) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական» բառերը փոխարինել «Պետական» բառով.
9) 4-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝
«1.1) սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դիմումը ծառայությունից ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը հատկացնել հաշվառման համար, մուտքի անուն և գաղտնաբառ․»․
10) 4-րդ կետի 2-րդ ենթակետը «հասանելի դարձնել» բառերից հետո լրացնել «միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար կատարված» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակային և սոցիալական վճարների հաշվարկումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելն ապահովելու նպատակով՝
1) համագործակցել Պետական եկամուտների կոմիտեի հետ և ապահովել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվության փոխանակման ձևաչափերի, տրամադրվող տեղեկատվության կազմի ու բովանդակության փոխհամաձայնեցումը Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ․
2) ապահովել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված համաձայնագրի 3-րդ հոդվածով պահանջվող տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեին տրամադրելը՝ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխհամաձայնեցումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
3. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝
1) աջակցել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ձևաչափերը, տրամադրվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը մշակելու և փոխհամաձայնեցումներն իրականացնելու համար․
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվությունն Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեին փոխանցելը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկատվությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում․
3) ապահովել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն ստացված տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|