Գլխավոր տեղեկություն
Номер
N 97-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 26.01.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2023
Дата вступления в силу
27.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2023 թվականի N 97-Լ

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-469-13.12.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-469-13.12.2022-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ)՝

1. 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ, որի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

Գործող օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով, բացառությամբ ներդրումային ընկերությունների, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

Վերոնշյալ դրույթից պարզ է դառնում, որ որպես ընդհանուր կանոն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով: Նախատեսված է բացառություն, որով ներդրումային ընկերությունները կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով: Ստացվում է, որ ներդրումային ընկերությունները կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք այն դեպքերում, որոնք սահմանված են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

Նախագծով առաջարկվող ձևակերպումը տարընկալումների տեղ է տալիս առ այն, որ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով կամ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով արտարժույթի առք ու վաճառքը իրականացնելու վերաբերյալ պահանջը ներդրումային ընկերությունների հետ մեկտեղ վերաբերում է մասնագիտացված անձանց: Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում ենք կարգավորումը վերանայել:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է օրենքի 7-րդ հոդվածի 8.1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ նշված փոփոխության հետ միաժամանակ՝ նշված մասը լրացվել է նոր նախադասությամբ, որը չի արտացոլվել նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, ուստի անհրաժեշտ է մասը խմբագրել:

Միաժամանակ, նշված փոփոխության համաձայն՝ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով: Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ գործող օրենքի 7-րդ հոդվածի 5.1-ին մասը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով: Նշված դրույթից բխում է, որ գործող կարգավորումներում արդեն իսկ առկա է սպառողական փոխառություններն արտարժույթով տրամադրելու արգելք, ուստի հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները՝ գտնում ենք, որ նախատեսված կարգավորումն ունի վերանայման կարիք: