Գլխավոր տեղեկություն
Номер
N 147-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.03.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
28.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
28.02.2023
Дата вступления в силу
01.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 147-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Նյու Յորքի գրասենյակի կողմից որպես օժանդակություն Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ուղարկված փոքր կենդանիների լաբորատոր անզգայացման համակարգի (2 տեղ, 36,4 կգ ընդհանուր քաշով, 423,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին անհատույց հանձնման ծրագիրը:

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

28.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 147-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

 

NN

ը/կ

Անվանումը/նկարագրությունը

Միավորը

Քանակը

Միավորի արժեքը (ՌԴ ռուբլի)

Ընդամենը (ՌԴ ռուբլի)

1.

R550IE անզգայացման համակարգ փոքր չափի լաբորատոր կենդանիների համար R550 մինչև 7 կգ, իզոֆլուրանով ներշնչման համար, Easy-fil լցման համակարգ, 5 գիծ, RWD, Չինաստան

հատ

1

235000

235000

2.

68682 կոնաձև դիմակ առնետների համար, RWD, Չինաստան

հատ

2

7500

15000

3.

68656 մանիֆոլդ մեկ կոնաձև դիմակի համար, RWD, Չինաստան

հատ

2

8500

17000

4.

R510-29 անզգայացման համակարգի համար օդային պոմպ, RWD, Չինաստան

հատ

1

27000

27000

5.

R546 -Pro սարքավորում գազի դուրս մղման համար R546-Pro, RWD, Չինաստան

հատ

1

100000

100000

6.

R510-31-6 գազի ֆիլտր՝ մեծ, 6 հատ/տուփ,RWD, Չինաստան Life Sciencе

հատ

1

12000

12000

7.

V101-V անզգայացման ինդուկցիայի խցիկ, Chamber-M, 24*12*18 սմ, RWD, Չինաստան

հատ

1

17000

17000

Ընդամենը՝ չորս հարյուր քսաներեք հազար ռուբլի առանց ԱԱՀ

423000

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

28.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան