Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 160
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.02.2020-01.04.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.10.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.10.2018
Дата вступления в силу
01.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 160

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ մաքսային արժեքի հայտարարագիրը լրացվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների մասով՝ հետևյալ դեպքերում՝

եթե ապրանքների մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր, Օրենսգրքի 37-րդ հոդվածում նշված իմաստով ապրանքները վաճառողի և գնորդի միջև առկա է փոխկապակցվածություն, և ապրանքերի մաքսային արժեքը որոշվել է ըստ ներմուծվող ապրանքներով գործարքի արժեքի մեթոդով (1-ին մեթոդ).

եթե ապրանքների մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր, և այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարվում են մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումներ՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետին համապատասխան.

եթե կիրառվում է ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը.

եթե ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում կատարվում են փոփոխություններ (լրացումներ)՝ բացառությամբ նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման՝ կապված բացառապես տեխնիկական սխալների (վրիպակների, թվաբանական սխալների, այդ թվում՝ արժույթի փոխարժեքի սխալ կիրառման պատճառով) հայտնաբերման հետ.

մաքսային մարմնի պահանջով, եթե Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների մաքսային արժեքի մասով մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմնի կողմից պահանջվել են առևտրային, հաշվապահական փաստաթղթեր, այլ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, այդ թվում՝ գրավոր պարզաբանումներ հայտարարատուի նախաձեռնությամբ։

2. Անկախ սույն որոշման 1-ին կետի դրույթներից՝ մաքսային արժեքի հայտարարագիրը չի լրացվում այն դեպքում, երբ Օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելիս այդ ապրանքների մաքսային արժեք է համարվում ապրանքների այն մաքսային արժեքը, որը որոշվել է դրանք առաջին անգամ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, կամ ապրանքների այն մաքսային արժեքը, որը որոշվել է այդ ապրանքներն առաջին անգամ մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ ներկայացված ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս։

Անկախ սույն որոշման 1-ին կետի հինգերորդ պարբերության դրույթներից՝ մաքսային արժեքի հայտարարագիրը լրացվում է ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ կապված բացառապես տեխնիկական սխալների (վրիպակների, թվաբանական սխալների, այդ թվում՝ արժույթի փոխարժեքի սխալ կիրառման պատճառով) հայտնաբերման հետ, եթե ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային արժեքի հայտարարագիրը լրացվել է։

3. Հաստատել կցվող՝

մաքսային արժեքի հայտարարագրի ՄԱՀ-1 ձևը.

մաքսային արժեքի հայտարարագրի ՄԱՀ-2 ձևը.

մաքսային արժեքի հայտարարագրի լրացման կարգը։

4. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մասով մաքսային արժեքի հայտարարագրի լրացման դեպքերը, մաքսային արժեքի հայտարարագրի ձևը, էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մաքսային արժեքի հայտարարագրի և թղթային կրիչով մաքսային արժեքի հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի կառուցվածքն ու ձևաչափը, դրանց լրացման կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ՝ նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից դրանք սահմանելը։

5. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգերի մասին» թիվ 376 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 785 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի և մաքսային արժեքի ու մաքսային վճարների ճշգրտման ձևի էլեկտրոնային պատճենների կառուցվածքների և ձևաչափերի մասին» թիվ 450 և 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 785 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 871 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 38 որոշման հավելված) 9-րդ կետի «ա» ենթակետը.

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 129 որոշման հավելված) 9-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 4-ի «Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու չափի հաշվարկի մասին» թիվ 112 որոշման 2-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մասով մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունների մասին» թիվ 42 որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 160 որոշմամբ

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: