ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 46-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կերխեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00485116) հետ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է հատակի լվացման հեղուկի ձեռքբերում՝ 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232768) հետ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի ձեռքբերում՝ 1,602,740 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շտիգեն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01574905) հետ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների և էլեկտրական մոնտաժման պարագաների ձեռքբերում՝ 25,920,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |