Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.01.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.01.2023
Дата вступления в силу
18.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 39-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 68,226,875 դրամ ընդհանուր արժողությամբ «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 1-ին մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում՝ 68,226,875 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

17.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 39-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերանորոգել «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 1-ին մասնաշենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի 120

սաների առօրյան կազմակերպելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, շենք 5 Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

68,226,875 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային

կազմակերպություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 8-ից մինչև 2023 թվականի հուլիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագրությունը․

1. Հատակների և պատերի ծածկույթի, դռների և պատուհանների, տանիքի ծածկի քանդման աշխատանքներ

2. Մասնաշենքի տանիքի կառուցում

3. Միջնապատերի կառուցում

4. Դռների և պատուհանների տեղադրում

5. Ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժային և հակահրդեհային ահազանգման համակարգերի մոնտաժում

6. Նոր հատակների կառուցում,

7. Գոյություն ունեցող փայտե հատակների նորոգում, հղկում և լաքապատում

8. Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ

9. Մասնաշենքի սանհանգույցների հիմնանորոգում

10. Արտաքին պատերի վնասված հատվածների վերականգնում

11. Մասնաշենքերի միջև գտնվող բակի մասնակի վերանորոգում, մայթերի բետոնացում։

Բյուջե՝ 68,226,875 դրամ

Ժամկետ՝ 2023 թվականի հունվարի 8-ից մինչև 2023 թվականի հուլիսի 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

«Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 1-ին մասնաշենքի շինվերանորոգման աշխատանքների իրականացում 68,226,875 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Հայ Օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

17.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան