ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 41-Ա
«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Armenian Hero» («Հայ հերոս») ոչ առևտրային կազմակերպության կողմից, որպես օժանդակություն, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (7,080 կգ ընդհանուր քաշով, 9,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 41-Ա որոշման |
Բ Ե Ռ Ի Ց Ա Ն Կ
«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Քաշը (կգ) |
1. |
Խաղալիք գնացք |
544 հատ |
380.8 |
2. |
Նվերի տոպրակ |
7,300 հատ |
876 |
3. |
Թաց անձեռոցիկ պլաստիկե տուփով |
2,600 հատ |
1,690 |
4. |
Ալկոգել փչովի |
3,550 հատ |
2,130 |
5. |
Մանկական շիշ |
1,674 հատ |
669.6 |
6. |
Ատամի խոզանակ |
360 հատ |
36 |
7. |
Մանկական հագուստ |
168 հատ |
67.2 |
8. |
Պլաստիկե աման |
1,152 հատ |
345.6 |
9. |
Տակդիր |
35 հատ |
70 |
10. |
Խաղալիք ձող |
900 հատ |
180 |
11. |
Խաղալիք M & M |
216 հատ |
43.2 |
12. |
Ներքնակի ծածկոց |
60 հատ |
150 |
13. |
Օգտագործված հագուստ |
4 արկղ |
160 |
14. |
Սայլակ |
3 հատ |
60 |
15. |
Բաղնիքի աթոռ |
2 հատ |
20 |
16. |
Վերմակ |
42 հատ |
113.4 |
17. |
Քայլակ |
3 հատ |
24 |
18. |
Նվերի տուփ |
160 հատ |
64 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
17.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|