ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի) 95-րդ հոդվածի 5-րդ կետում «սահմանած փոխարժեքը» բառերը փոխարինել «հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ կետում «սահմանած հաշվարկային փոխարժեքով» բառերը փոխարինել «հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|