Գլխավոր տեղեկություն
Номер
N 132-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.01.2023-18.04.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2012
Дата вступления в силу
17.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 132-Ա

 

«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիր փոփ. 13.01.23 N 28-Ա)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301–Ն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետը`

Հաստատել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

(վորոշումը փոփ. 13.01.23 N 28-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 16-ի N 132-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը խմբ. 13.01.23 N 28-Ա)

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կադրերի պատրաստման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարանի գիտական հարցերի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի վարիչ (համաձայնությամբ)

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի առաջատար գիտաշխատող (Ռ. Մկրտչյան, համաձայնությամբ):

(հավելվածը փոփ. 03.02.20 N 121-Ա, խմբ. 13.07.20 N 797-Ա, 13.01.23 N 28-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան