Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 53
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2012-23.08.2012)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
31.05.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
31.05.2012
Дата вступления в силу
02.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.08.2012

Ուժը կորցրել է 2012 թվականի

օգոստոսի 23-ից՝ Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2012 թվականի

օգոստոսի 16-ի թիվ 125
որոշմանը համապատասխան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

31 մայիսի 2012 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա

 

Նավթային ԵՎ գազային հորատանցքերի հորատման համար նախատեսված սուզվող հորատման կայանքների նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու ԵՎ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 850 որոշման 1-ին հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրք՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն,

դ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ծանոթագրությամբ՝ «11) Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից՝ Կասպից ծովի հյուսիսային հատվածի հատակի և ընդերքի ղազախական մասի սահմաններում նավթային և գազային հորատանցքերի հորատման նպատակով ներմուծվող ապրանքի նպատակային նշանակությունը հետևյալ աշխարհագրական վայրերում հաստատելու դեպքում՝ Ժեմչուժինի, Ժամբայ (կարաբուլակ), Աբայ, Իսատայ-Շագալա, Ժամբիլ, Սատպաև, Ուստյուրտ, Մախամբեթ, Բոբեկ, Դարխան, Մադինա, Շատիկ, հ1, հ2, Շոլպան, Կայրան, Ակտոտի, Կալամկաս:»:

2. Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 15Դ ծանոթագրությամբ՝

15Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ:»:

3. Կասպից ծովում մինչև 6000 մ խորություն ունեցող, 2,5 մ-ից ոչ պակաս, բայց 5,5 մ-ից ոչ ավելի ջրի խորության վրա նավթային և գազային հորատանցքերի հորատման համար սուզվող հորատման կայանքների (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8905 20 000 2 ծածկագիր) նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2013 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը ներառյալ սահմանել մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օրը լրանալուց հետո։

 

Նախագահ`

Վ. Բ. Խրիստենկո

 

Հավելված թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 31-ի

թիվ 53 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման
միավորը

8905 20 000 9

- - այլ

հատ

 

Հավելված թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 31-ի

թիվ 53 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

 

-- այլ՝

 
8905 20 000 2

- - - սուզվող հորատման կայանքներ՝ Կասպից ծովում մինչև 6000 մ խորություն ունեցող, 2,5 մ-ից ոչ պակաս, բայց 5,5 մ-ից ոչ ավելի ջրի խորության վրա նավթային և գազային հորատանցքերի հորատման
համար 11)՝

հատ

8905 20 000 8

--- այլ

հատ

 

Հավելված թիվ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 31-ի

թիվ 53 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

8905 40 000 2

- - - սուզվող հորատման կայանքներ՝ Կասպից ծովում մինչև 6000 մ խորություն ունեցող, 2,5 մ-ից ոչ պակաս, բայց 5,5 մ-ից ոչ ավելի ջրի խորության վրա նավթային և գազային հորատանցքերի հորատման համար 11)՝

2015Դ)

8905 20 000 8

--- այլ

20

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.08.2012, թիվ 125 23.08.2012, թիվ 53
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան