Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 10
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.04.2012-23.08.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
15.03.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
15.03.2012
Дата вступления в силу
20.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.08.2012

Ուժը կորցրել է 2012 թվականի

օգոստոսի 23-ից՝ Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2012 թվականի

օգոստոսի 16-ի թիվ 125 որոշմանը համապատասխան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

15 մարտի 2012 թվականի

թիվ 10

քաղ. Մոսկվա

 

ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 850 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրք՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) ՄՄ ԱՏԳ ԱԱ 8408 10 110 0, 8408 10 230 0, 8408 10 310 0, 8408 10 410 0, 8408 10 510 0, 8408 10 610 0, 8408 10 710 0, 8408 10 810 0, 8408 10 910 0 ստորաենթադիրքերի անվանումներում «8906 10 000 0 ստորաենթադիրքում» բառերը փոխարինել «8906 10 000 1 և 8906 10 000 9 ստորաենթադիրքերում» բառերով.

դ) սահմանել ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն:

2. Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 14Դ) ծանոթագրությամբ՝ «14Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ:»:

3. Սահմանել Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ դեսանտա-ուղղաթիռային դոկ-նավերի մասով (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8906 10 000 1 ծածկագիր)՝ մաքսային արժեքի 0 %-ի չափով՝ 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

4. Պետությունների ղեկավարների մակարդակով նախապատրաստել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծ՝ պետությունների ղեկավարների մակարդակով՝ Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշմամբ (պետությունների ղեկավարների մակարդակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 17 որոշման խմբագրությամբ) հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց վերաբերյալ ներմուծման մաքսատուրքի փոփոխության մասին որոշումը Մաքսային միության հանձնաժողովն ընդունում է կոնսենսուսով:

 

Նախագահ`

Վ. Բ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մարտի 15-ի

թիվ 10 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման
միավորը

8906 10 000 0

- ռազմանավեր

հատ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մարտի 15-ի

թիվ 10 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման
միավորը

8906 10 000

- ռազմանավեր՝

 

8906 10 000 1

- - դեսանտա-ուղղաթիռային դոկ-նավեր

հատ

8906 10 000 9

- - այլ

հատ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մարտի 15-ի

թիվ 10 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը
(մաքսային արժեքից տոկոսներով՝
կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

8906 10 000 1

- - դեսանտա-ուղղաթիռային դոկ-նավեր

1014Դ)

8906 10 000 9

- - այլ

10

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.08.2012, թիվ 125 23.08.2012, թիվ 10
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան