ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2022 թ. N 196-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն`
/հազ. դրամ/ |
Վարչական բյուջե |
Ֆոնդային բյուջե |
Ընդամենը | |
Եկամտային մաս |
3298338.0 |
1920659.1 |
5218997.1 |
Ծախսային մաս |
3318338.0 |
1990659.1 |
5308997.1 |
Դեֆիցիտ |
- 20000.0 |
- 70000.0 |
- 90000.0 |
Պահուստային ֆոնդ |
250000.0 |
0 |
250000.0 |
2. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Ա Վ Ա Գ Ա Ն Ի` ԿՈՂՄ - 20 |
ԴԵՄ- 0 ՁԵՌՆՊԱՀ - 0 |
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՄԵՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԴԱՏՈՒՄՅԱՆ ՏԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԺԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ ՄԻՇԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՆՈՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՍՈՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՆԵԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱԶԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ ՕՎՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|