ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 115-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02847546) 2023 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 1,499,525 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում, փուլ 2» N 364-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
13.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|