ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2023 թվականի N 147-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1394-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1395-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1054-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշումների և դրանց հավելվածների վերնագրերում, ամբողջ տեքստում «քննչական կոմիտեի ծառայող», «քննչական կոմիտեի ծառայողներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ», «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշման և դրա հավելվածի վերնագրերում, ամբողջ տեքստում «քննչական կոմիտեի ծառայող» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 143-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 350-Ն որոշման՝
1) վերնագրից և N 1 հավելվածի վերնագրից հանել «հատուկ քննչական ծառայության» բառերը.
2) նախաբանից հանել «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և» բառերը.
3) 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «Հատուկ քննչական ծառայության և» բառերը.
4) 2-րդ ենթակետը և որոշման N 2 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.
5) վերնագրում, 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, որոշման NN 1 և 3 հավելվածների վերնագրերում «քննչական կոմիտեի ծառայողի» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|