Գլխավոր տեղեկություն
Номер
N 1594-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2020
Дата вступления в силу
30.09.2020

 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2020 թվականի N 1594-Ն

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1594-Ն որոշման

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի և ձևաչափի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Մաքսային վերադաս մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունը՝ համաձայն ձևի, ինչպես նաև ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքներ և դրանց արտադրության համար անհրաժեշտ հումք ներմուծող կազմակերպությունների կողմից, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ներմուծման նվազագույն ծավալները գերազանցող ապրանքային խմբաքանակի ներմուծումից հետո, տասն աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնում է այդ կազմակերպություններին այն մասին, որ վերջիններս հաջորդ հաշվետու ժամանակահատվածում հանդիսանալու են ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում իրականացնող կազմակերպություններ:

(3-րդ կետը լրաց. 12.01.23 N 43-Ն)

4. Ներմուծվող նյութական արժեքների անվանացանկը մաքսային վերադաս մարմնի կողմից ներկայացվող տեղեկատվության մեջ շարադրվում է ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերի՝

 

Նյութական արժեքի անվանումը


(նյութական արժեքի անվանումն ըստ ԵԱՏՄ
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային
անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)

Նյութական արժեքի
ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

1

2

Ավտոմոբիլային շարժիչային բենզին կամ այլ շարժիչային բենզին


(նավթամթերքի թեթև թորվածքներ և նյութեր՝ շարժիչային բենզիններ տարբեր օկտանային թվերով)

2710 12 411 0,

2712 12 412 0,

2710 12 413 0,

2710 12 450 0,

2710 12 490 0,

2710 12 510 0,

2710 12 590 0

Դիզելային վառելիք

(նավթամթերքի ծանր թորվածքներ՝ գազայուղեր ծծմբի 0,05% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ)

2710 19 421 0,

2710 19 422 0,

2710 19 423 0,

2710 19 424 0,

2710 19 425 0

Ցորեն

(ցորեն և մեսլին (ցորենի և աշորայի խառնուրդ)

1001

(բացառությամբ 1001110000,

100191)

Շաքար և դրա արտադրության համար անհրաժեշտ հումք

(եղեգնաշաքար կամ ճակնդեղի շաքար և քիմիապես մաքուր բուսաշաքար՝ պինդ վիճակում)

1701

Բուսական յուղ և դրա արտադրության համար

անհրաժեշտ հումք

(սոյայի, արմավենու, արևածաղկի, քրքումի և բամբակի յուղ

ու դրանց զտամասեր՝ ռաֆինացված կամ չռաֆինացված)

1507 10 900,

1507 90 900,

1511 (բացառությամբ

1511 10 100 0,

1511 90 910 0),

1512 (բացառությամբ

1512 11 100 0,

1512 19 100 0,

1512 21 100 0,

1512 29 100 0)

(4-րդ կետը խմբ. 12.01.23 N 43-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 

__________________________________________ ընթացքում ՀՀ ներմուծված

(հաշվետու ժամանակահատված)

__________________________________________________________________ ծավալների վերաբերյալ

(ռազմավարական պաշարում ամբարվող նյութական արժեքի անվանումը)

 

 

NN

ը/կ

Ներմուծող կազմակերպության անվանումը

Ներմուծված նյութական արժեքի ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագրերը

Քանակը (տոննա)

Ծանոթություն

         
         
         
         
         

 

 

 ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ        --------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

Կ.Տ.

(հավելվածը լրաց., խմբ. 12.01.23 N 43-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական: