Գլխավոր տեղեկություն
Номер
N 671-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2022
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
22.11.2022
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
22.11.2022
Дата вступления в силу
01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

22 նոյեմբերի 2022 թ.

N 671-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի պահանջներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հր. Սարգսյան

 

2022 թ. նոյեմբերի 22

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2022 թվականի նոյեմբերի 22-ի

 N 671-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացվում է Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից:

2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հանրապետության հրապարակում, Ազատության հրապարակում և դրանց կից տարածքներում, սույն հավելվածով նախատեսված պայմանների պահպանմամբ:

3. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն սույն հավելվածի 2-րդ կետում նշված վայրերում թույլատրվում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով նախատեսված տոնական օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ տոնական օրերին:

4. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունը սույն հավելվածի 2-րդ կետում նշված վայրերում և սույն հավելվածի 3-րդ կետում նշված օրերին իրականացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով (նախաձեռնությամբ):

5. Սույն հավելվածի 1-ից 4-րդ կետերով նախատեսված դեպքերից զատ, Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացումը կարող է թույլատրվել նաև սույն հավելվածի 2-րդ կետում չնշված տարածքներում, սույն հավելվածի 3-րդ կետում չնշված օրերին, ինչպես նաև սույն հավելվածի 4-րդ կետում չնախատեսված անձանց պատվերով (նախաձեռնությամբ)՝ սույն հավելվածի պահանջների պահպանմամբ:

6. Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական արտադրատեսակների իրականացումը չի թույլատրվում ցանկացած տեսակի շենքերում, շինություններում և կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա (սպասարկման) տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, շենքերի ճակատների ելուստային մասերում, բեմահարթակներում, ինչպես նաև ցույցերի և քայլերթերի ժամանակ:

7. Արգելվում է տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացումը այն վայրերում, որտեղ առկա են ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և հրավառությունների իրականացման այլ օդային խոչընդոտներ:

8. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական արտադրատեսակների վրա նշված անվտանգ տարածքի նվազագույն չափերին:

 9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունը պետք է իրականացվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան