Գլխավոր տեղեկություն
Номер
N 94-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2023-11.04.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.02.2023
Дата вступления в силу
10.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 94-Ա

 

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՆՈՂԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 38,515,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակի մարզի դպրոցներին և մանկապարտեզներին գույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 94-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքների 5 դպրոցների և 5 մանկապարտեզների շուրջ 3000 երեխաների ուսման և զարգացման համար բարենպաստ միջավայրի

ստեղծմանը, գույքի տրամադրման միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաբայան 23/4)

4.

Ծրագիրը կատարողը

«Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (հարկ վճարողի հաշվեհամար՝ 01005784, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 10)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաք Գյումրի, քաղաք Արթիկ, քաղաք Մարալիկ, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

38,515,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի 5 դպրոցներ և 5 մանկապարտեզներ

● «Գյումրու N 8 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Լիսինյան 6, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05511356)

● «Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Արամ Խաչատրյան 27, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05511287)

● «Գյումրու Հ. 29 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Մանուշյան 7, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05511071)

● «Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Մարալիկ, Կոլտնտեսականների 2, հարկ վճարողի հաշվեհամար՝ 06106992)

● «Արթիկի Հ. 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Արթիկ, Թումանյան 34, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05529635)

● Գյումրի համայնքի «Երազանք մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Լիսինյան 17, հարկ վճարողի հաշվեհամար ՝ 05539886)

● Գյումրի համայնքի «Ծիածան-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Ղուկասյան 169/6, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05539268)

● Գյումրի համայնքի «Լիանա-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Շիրակացի 127, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05539843)

● Գյումրի համայնքի «Հուսո Առագաստ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Արամ Խաչատրյան26, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05537022)

● «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Արթիկ, Անկախության 20/1, հարկ վճարողի հաշվեհամար՝ 06103789)

Դպրոցների և մանկապարտեզների ընտրության հարցում հաշվի է առնվել հետևյալը՝ դպրոցի/մանկապարտեզի երեխաների քանակը, գույքի վիճակը, վերջին անգամ երբ են գույք ստացել։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գտնվող 5 դպրոցների և 5 մանկապարտեզների համար կահավորանքի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 37,815,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը:

2. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023

թվականի հոկտեմբերի 12-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Դպրոցական գույքի՝ 630 սեղանի և 1260 աթոռի ձեռքբերում և տեղադրում՝ 31,437,000 դրամ (չեն ակնկալվում հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում):

2. Մանկապարտեզների համար գույքի՝ 25 սեղանի, 100 աթոռի, 25 պահարանի, 45 եռահարկ մահճակալի և 135 մահճակալի ներքնակի) ձեռքբերում և տեղադրում՝ 6,378,000 դրամ (չեն ակնկալվում հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում):

3. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ (ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում):

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության վերահսկողություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.04.2023, N 272-Ա 11.04.2023, N 94-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան