ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 94-Ա
«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՆՈՂԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 38,515,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակի մարզի դպրոցներին և մանկապարտեզներին գույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 94-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
Նպաստել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքների 5 դպրոցների և 5 մանկապարտեզների շուրջ 3000 երեխաների ուսման և զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, գույքի տրամադրման միջոցով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաբայան 23/4) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (հարկ վճարողի հաշվեհամար՝ 01005784, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 10) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաք Գյումրի, քաղաք Արթիկ, քաղաք Մարալիկ, բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
38,515,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի 5 դպրոցներ և 5 մանկապարտեզներ ● «Գյումրու N 8 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Լիսինյան 6, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05511356)● «Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Արամ Խաչատրյան 27, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05511287)● «Գյումրու Հ. 29 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Մանուշյան 7, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05511071)● «Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Մարալիկ, Կոլտնտեսականների 2, հարկ վճարողի հաշվեհամար՝ 06106992)● «Արթիկի Հ. 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Արթիկ, Թումանյան 34, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05529635)● Գյումրի համայնքի «Երազանք մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Լիսինյան 17, հարկ վճարողի հաշվեհամար ՝ 05539886)● Գյումրի համայնքի «Ծիածան-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Ղուկասյան 169/6, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05539268)● Գյումրի համայնքի «Լիանա-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Շիրակացի 127, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05539843)● Գյումրի համայնքի «Հուսո Առագաստ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Արամ Խաչատրյան26, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05537022)● «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Արթիկ, Անկախության 20/1, հարկ վճարողի հաշվեհամար՝ 06103789)Դպրոցների և մանկապարտեզների ընտրության հարցում հաշվի է առնվել հետևյալը՝ դպրոցի/մանկապարտեզի երեխաների քանակը, գույքի վիճակը, վերջին անգամ երբ են գույք ստացել։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գտնվող 5 դպրոցների և 5 մանկապարտեզների համար կահավորանքի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 37,815,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը: 2. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Դպրոցական գույքի՝ 630 սեղանի և 1260 աթոռի ձեռքբերում և տեղադրում՝ 31,437,000 դրամ (չեն ակնկալվում հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում): 2. Մանկապարտեզների համար գույքի՝ 25 սեղանի, 100 աթոռի, 25 պահարանի, 45 եռահարկ մահճակալի և 135 մահճակալի ներքնակի) ձեռքբերում և տեղադրում՝ 6,378,000 դրամ (չեն ակնկալվում հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում): 3. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ (ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանում Ճապոնիայի դեսպանության վերահսկողություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |