Գլխավոր տեղեկություն
Номер
N 25-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 05.01.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.01.2023
Дата вступления в силу
06.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունվարի 2023 թվականի N 25-Լ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննության միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 5-ի N 25-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննության միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը նպաստում է հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը և վերահսկմանը, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի անվտանգության բարելավմանը։

2. Կենդանիների առողջության (այսուհետ՝ ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային (այսուհետ՝ ԱՀԿ) կազմակերպությունների կողմից հաշվարկված են կենդանիների և մարդու համար ընդհանուր ավելի քան 200 վարակիչ (զոոնոզ) հիվանդություններ։

3. Դեռևս 1984 թվականից ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից կենդանիների վարակիչ հիվանդությունները, հարուցչի ախտածնությամբ պայմանավորված, բաժանվում են 3 խմբի (A, B, C), վերջիններս յուրաքանչյուր տարի ԿԱՀԿ-ի կողմից կարող են փոփոխվել՝ կախված տվյալ երկրի անասնահամաճարակային իրավիճակից, հիվանդության դեմ ուղղված պայքարի համալիր միջոցառումներից:

4. Հայաստանի Հանրապետությունը ԿԱՀԿ-ի լիիրավ անդամ երկիր է, և համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ հանրապետությունում արձանագրված վարակիչ հիվանդությունների միջազգային ծանուցումն իրականացվում է սահմանված ընթացակարգով։

5. Ծրագրի շարունակական իրականացումը նպաստում է անասնաբուժության ոլորտի զարգացմանը՝ լաբորատոր ախտորոշման, անասնահամաճարակային վիճակի դաշտային ուսումնասիրության, կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննությունների ուղղություններով:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Ծրագրի իրականացման շարունակականությունն ապահովում են՝

1) անասնաբուժական դեղամիջոցների՝ հիվանդությունների հարուցիչների ախտորոշման և նույնականացման հավաքածուների առկայությունը.

2) ֆինանսական միջոցների տրամադրումը.

3) լաբորատոր անասնաբույժ մասնագետների համալրումը։

7. Ծրագրի իրականացման անհրաժեշտությունը միտված է՝

1) անասնահամաճարակային իրավիճակի բարելավմանը և վերահսկմանը.

2) կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի անվտանգության ապահովմանը.

3) բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելմանը:

8. Հանրապետությունում, ինչպես նաև տարածաշրջանում անասնահամաճարակային իրավիճակի բարելավման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի անվտանգության ապահովման նպատակով ծրագիրն անհրաժեշտ է իրականացնել շարունակական:

 

3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

9. Ծրագրի իրականացման նպատակն է`

1) կանխարգելել կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեպքերը՝ լաբորատոր ախտորոշման և փորձաքննության միջոցով.

2) կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման ռիսկերը.

3) պաշտպանել բնակչությանը կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից։

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

10. Ծրագրի իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման համաձայն։

11. Ծրագրի շրջանակներում լաբորատոր գործունեությունը ներառում է`

1) մի շարք վարակիչ հիվանդությունների՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզի, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլոզի, լեյկոզի, ձիերի խլնախտի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և ձիերի սիբիրախտի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղի, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալարի, այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշում.

2) փորձաքննության ենթակա կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննություն։

12. Ծրագրում ներառված վարակիչ հիվանդությունների նկատմամբ լաբորատոր ախտորոշիչ միջոցառումները յուրաքանչյուր տարի կարող են փոփոխվել՝ ելնելով հարևան երկրներում, ինչպես նաև հանրապետության առանձին մարզերում արձանագրված դեպքերից։

13. Լաբորատոր ախտորոշիչ միջոցառումներն իրականացվում են «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված ժամկետներում և պարբերականությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) տեսուչի կողմից՝ վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում։

14. Կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննություններն իրականացվում են տեսչական մարմին տեսուչի կողմից. վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարում է նմուշառում և ախտաբանական հումքի կամ նյութի նմուշները ներկայացնում կազմակերպություն։

15. «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում, վարակիչ հիվանդությունների ախտորոշման նպատակով, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անասնաբույժը հանձնման-ընդունման թերթիկով՝ N 1 ձևի համաձայն, նախնական լաբորատոր ախտորոշում՝ թեստավորում իրականացնելու նպատակով՝ արյան նմուշները հանձնում է կազմակերպության լաբորատոր մասնագետին։

 

Ձև N 1

 

 ______ ___________ 202 թվականի

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ

 

NN

ը/կ

Նմուշի նույնականացման համարը

Մարզ/ տարածաշրջան

Համայնք

/բնակավայր

Անասնատիրոջ տվյալները, անունը, ազգանունը

Կենդանու

նույնականացման համարը

տեսակը

սեռը

1

2

3

4

5

6

7

8

 

Անասնաբույժը հանձնեց՝

 ____________________

(ստորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

     
Ստացավ՝

____________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

16. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ թեստավորված կասկածելի՝ «կեղծ դրական» հակազդած, ինչպես նաև լեյկոզ հիվանդությունն ախտորոշելու նպատակով՝ արյան նմուշները տեսչական մարմնի մարզային կենտրոնի տեսուչը հանձնման-ընդունման ուղեգրով՝ N 2 ձևի համաձայն, հանձնում է կազմակերպության լաբորատորիա՝ հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով։

 

Ձև N 2

 

_____  _________ 202 թվականի

 

ՈՒՂԵԳԻՐ

 

ԲՐՈՒՑԵԼՈԶ/ ԼԵՅԿՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԱՐՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

NN

ը/կ

Նմուշի նույնա- կանաց- ման համարը

Մարզ/ տարածաշրջան

Համայնք

/բնակավայր

Անասնատիրոջ տվյալները, անունը, ազգանունը

Հիվանդության անվանումը

Կենդանու

նույնակա-նացման համարը

տեսակը

սեռը

1

2

3

4

5

6

7

8

9

 

Տեսուչը հանձնեց՝

 ____________________

(ստորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

     
Ստացավ՝

____________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

17. Լաբորատոր ախտորոշման արդյունքները երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատվելուց կամ հերքվելուց հետո կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը տրամադրում է տեսչական մարմնին՝ N 3 ձևի համաձայն։

 

Ձև N 3

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

քաղ․Երևան, Էրեբունի 12

  ____ _________ 202 թվականի

 

Հաստատում եմ՝ ________________________

(անունը, ազգանունը)

_______________________

(ստորագրությունը)

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԲՐՈՒՑԵԼՈԶ/ ԼԵՅԿՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ

 

NN

ը/կ

Նմուշի նույնակա-նացման համարը

Մարզ/ տարա-ծաշրջան

Համայնք

/բնակավայր

Տնտեսա-վարողի Անունը, ազգանունը

Կենդանու նույնականացման համարը

Ախտորոշման արդյունքերը

Բրուցելոզ դրական

Բրուցելոզ բացա-սական

Լեյկոզ դրական

Լեյկոզ բացա-սական

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

ախտորոշման պատասխանատու(ներ)՝ __________________________

(անունը, ազգանունը)

 _____________________

(ստորագրությունը)

 

18. Տեսչական մարմնի մարզային կենտրոնի տեսուչը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրական հակազդած նմուշների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի համաճարակաբանին՝ անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։

19. Տեսչական մարմնի մարզային կենտրոնի տեսուչը ծրագրի շրջանակներում կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննության ենթակա նմուշները հանձնման-ընդունման ուղեգրով՝ N 4 ձևի համաձայն, հանձնում է կազմակերպության լաբորատորիա՝ հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով։

 

Ձև N 4

 

ՈՒՂԵԳԻՐ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՄՈՒՇՆԵՐԻ

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

______ ____________ 202 թվականի

 

NN

ը/կ

Նմուշի նույնակա-նացման համարը

Մարզ/ տարա-ծաշրջան

Համայնք

/բնակավայր

Տնտեսա-վարողի Անունը, ազգանունը

Կենդանու տվյալները

Կասկածվող հիվանդության անվանումը

կ/ տեսակ

հումք

նյութ

նույնակա-նացման համարը

1

2

3

4

5

7

8

9

10

11

 

Տեսուչը հանձնեց՝

 ____________________

(ստորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

     
Ստացավ՝

____________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

20. Լաբորատոր փորձաքննության արդյունքները հաստատվելուց կամ հերքվելուց հետո կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը տրամադրում է տեսչական մարմնին՝ N 5 ձևի համաձայն։

 

Ձև N 5

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

քաղ․Երևան, Էրեբունի 12

  ____ _________ 202 թվականի

 

Հաստատում եմ՝ _____________________

(անունը, ազգանունը)

 _____________________

(ստորագրությունը)

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

NN

ը/կ

Նմուշի նույնա-կանացման համար

Մարզ/ տարածաշրջան

Համայնք

/բնակավայր

Տնտեսավարողի անունը, ազգանունը

Կենդանու տվյալները

Փորձաքննության արդյունքները

կ/ տեսակ

հումք

նյութ

նույնա-կանացման համարը

1

2

3

4

5

7

8

9

10

11

 

պատասխանատու(ներ)՝ ________________________

(անունը, ազգանունը)

 ________________________

(ստորագրությունը)

 

21. Կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետները պայմանավորված են փորձաքննության մեթոդաբանությամբ, և դրանց նկատմամբ հսկողությունը սահմանվում է կազմակերպության ներքին իրավական ակտերով։

22. Կազմակերպությունն իրականացված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային և տարեկան աճողական հաշվետվությունները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը, իսկ ծրագրի ավարտից հետո` ամփոփ հաշվետվությունը ներկայացնում է տեսչական մարմնին՝ մինչև դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը։

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ

 

23. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝

1) անասնաբուժական դեղամիջոցների՝ հիվանդությունների հարուցիչների ախտորոշման և նույնականացման հավաքածուների ձեռքբերման գործընթացի ձախողում՝ պայմանավորված գների բարձրացման կամ արտակարգ իրավիճակների առաջացման հետևանքով.

2) ֆինանսավորման դադարեցումը կամ նվազումը.

3) «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում վարակիչ հիվանդությունների ախտորոշման նպատակով արյունառման թերակատարումը։

24. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝

1) յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծրագրի գծով սահմանվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը.

2) անասնաբուժական դեղամիջոցների՝ հիվանդությունների հարուցիչների ախտորոշման և նույնականացման հավաքածուների ձեռքբերումը։

 

6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

25. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին։

26. Ծրագրի ֆինանսական բաղադրիչ է փորձաքննությունը՝ (հատ) կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման, կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննության իրականացման միջոցով:

 

7. ԾՐԱԳՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

27. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝

1) հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի բարելավում և վերահսկում.

2) անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի արտադրության արտահանման և ներկրման գործընթացի խթանում, կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան