Գլխավոր տեղեկություն
Номер
N 2073-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2022
Дата вступления в силу
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2073-Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Գեղամ Սարգսի Սարգսյանին (ծնվ.՝ 03.05.2003 թ., հաշվառման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն, 1-ին փող., տուն 67, Ցինխուայի համալսարան), Գևորգ Վահեի Սողոմոնյանին (ծնվ.՝ 26.03. 2003 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Լվովյան 13, բն. 89, Բեռնի համալսարան), Մարատ Արայիկի Հակոբջանյանին (ծնվ.՝ 15.05.2003 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Ադոնցի շ. 5, բն. 13, Լոնդոնի համալսարանական քոլեջ), Արման Հովհաննեսի Մադոյանին (ծնվ.՝ 03.10.2003 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Չարենցի փ., 9 շ., բն. 32 Կալիֆորնիայի Դեյվիսի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետը, N 1 հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետը, N 1 հավելվածի 3-րդ կետի 28-րդ ենթակետը, N 1 հավելվածի 3-րդ կետի 33-րդ ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ