Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2022
Принят
Վարչական դատարան
Дата принятия
13.04.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
13.04.2020
Дата вступления в силу
29.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական գործ թիվ ՎԴ/4680/05/19

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

13.04.2020 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝

 

Նախագահող դատավոր

ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶՐՈՅԱՆ

դատավոր՝

ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 դատավոր՝

ՍԱՄՎԵԼ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 դատավոր՝

ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ

 դատավոր՝

ՄԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

(այսուհետ՝ նաև Դատարան) գրավոր ընթացակարգով քննելով վարչական գործն ըստ դիմումի Արթուր Խաչատրյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, երրորդ անձ՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ մասնակի՝ 1-ին կետի մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումները կազմակերպող և իրականացնող մարմին նշանակելու մասին» թիվ 150-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՈՐՈՇԵՑ

 

 

1. Արթուր Խաչատրյանի դիմումը բավարարել.

Հայաստանի Հանրապետության կառավարության 28.02.2019թ. «Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումները կազմակերպող և իրականացնող մարմին նշանակելու մասին» թիվ 150-Ն որոշումը մասնակի՝ 1-ին կետի մասով ճանաչել անվավեր։

2. Արթուր Խաչատրյանին վերադարձնել 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ՝ որպես ավել վճարված պետական տուրքի գումար։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունից հօգուտ Արթուր Խաչատրյանի բռնագանձել 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Որոշումը՝ դատական ծախսերի բաշխման մասով կամովին չկատարելու դեպքում՝ այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան:

 

Նախագահող դատավոր`

ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶՐՈՅԱՆ

դատավոր՝

ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 դատավոր՝

ՍԱՄՎԵԼ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 դատավոր՝

ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ

 դատավոր՝

ՄԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: