ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 30332/17
Արարատ ԽԱՆԴՈՅԱՆ ընդդեմ Հայաստանի
(տե՛ս հավելվածով կից ներկայացված աղյուսակը)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի դեկտեմբերի 8-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անյա Զայբերտ-Ֆոր [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Աննա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 13-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշում կայացրեց հետևյալի մասին.
ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուի տվյալները ներկայացված են հավելվածով կից ներկայացված աղյուսակում:
Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ղարագյոզյանը։
Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 3-ին կետի համաձայն ներկայացված դիմումատուի բողոքը, որը վերաբերում է կալանքի համար վերաբերելի և բավարար հիմքերի բացակայությանը, ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն): Ուղարկվել են նաև Կոնվենցիայի այլ դրույթների շրջանակներում ներկայացված՝ միևնույն փաստերի վրա հիմնված բողոքներ:
Դատարանն ստացել է գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Կողմերի կողմից ստորագրված հայտարարությունները, համաձայն որոնց դիմումատուն համաձայնել է հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնցից բխում է սույն գանգատը՝ հավելվածով կից ներկայացված աղյուսակում մանրամասն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրեն վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները փոխարկվում են համապատասխան պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով և ենթակա են վճարման Դատարանի որոշման մասին ծանուցելու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Այդ գումարները վերևում նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից հետո՝ մինչև վճարման օրը, այդ գումարների նկատմամբ վճարել պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Վճարումը ենթադրում է գործի վերջնական լուծում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Դատարանը բավարարված է համարում այն պայմանը, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, և գտնում է, որ առկա չէ որևէ հիմք գանգատի հետագա քննության անհրաժեշտությունը հիմնավորելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործը հանել քննվող գործերի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունվարի 12-ին:
Վիկտորիա Մարադուդինա՝ Անյա Զայբերտ-Ֆոր՝ Քարտուղարի տեղակալի Նախագահ
պաշտոնակատար
ՀԱՎԵԼՎԱԾ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ (կալանքի համար վերաբերելի և բավարար հիմքերի բացակայություն) |
Գանգատ թիվ |
Դիմու-մատուի անունը |
Ներկա-յացուցչի անունն ու գտնվելու վայրը |
Հաստատված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքներ |
Կառավա-րության հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը |
Դիմումատուի հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը |
Դիմումա-տուներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը |
Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը |
30332/17 |
Արարատ Խանդոյան 1974թ. |
Ղարագյոզյան Արա Երևան |
Հոդված 5 կետ 1. Անօրինական կալանք. Դատաքննության ընթացքում շարունակական կալանքը թույլատրելիս որևէ հիմք չներկայացնելը կամ որևէ ժամկետ չսահմանելը (Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի թիվ 13610/12 գործ, §§45-50, 2021 թվականի հունիսի 15): |
7 ապրիլի 2022թ. |
17 հունվարի 2022թ. |
3,900 |
250 |
________________________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: