1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել կրտսեր խմբի (12-18 տարեկան) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդներին ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում:
Առանձին դասընթացների միջոցով աջակցել կրտսեր խմբի երիտասարդներին զարգացնելու իրենց տեխնոլոգիական գիտելիքները կոնկրետ ուղղություններով:
Առանձին նպատակաուղղված դասընթացների միջոցով աջակցել ավագ խմբի (19-26 տարեկան) Հայաստանի Հանրապետության երիտասարդներին իրենց մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը կոնկրետ ուղղություններով:
Խրախուսել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին ստեղծել շփումներ իրենց հասակակից օտարերկրյա երիտասարդների, մասնագետների և արհեստավարժների հետ:
Աջակցել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին իրենց մասնագիտական տեսական գիտելիքները օգտագործել պրակտիկ, գործարար դաշտում` այսպիսով օժանդակելով նոր աշխատատեղերի և գործարար հարաբերությունների ստեղծմանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագիրն իրականացվելու է Սիմոնյան կրթական հիմնադրամի սեփական միջոցների, Սեմ և Սիլվա Սիմոնյաններ հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն հիմնադրամի, Ջեյ Էյչ Էմ բարեգործական հիմնադրամի, Շվեյցարիայի հարավկովկասյան հիմնադրամի, ինչպես նաև տարբեր ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող հանգանակությունների, նվիրատվությունների և նվիրաբերությունների հաշվին: Ծրագրի կատարողը, օգտագործելով սույն ծրագրի, ինչպես նաև նախորդ`
«Ստեղծարար Տեխնոլոգիաների Երիտասարդական Կենտրոն» և «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի առկա ազատ ռեսուրսները, իրականացնելու է նաև ծրագրից անկախ այլ՝ հիմնադրամի կանոնադրությանը չհակասող ձեռնարկատիրական գործունեություն, որից ստացվող զուտ եկամուտը նույնպես
ուղղվելու է ծրագրի ֆինանսավորմանը: |
4. |
Ծրագիրը կատարողը |
Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում`
ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում: |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,726,412,953 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
1. Ծրագրի շահառուներն են`
1) կրտսեր խմբի՝ 12-18 տարեկան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի նման բոլոր շահառուների համար, որոնք ինքնուրույն կամ ծնողների միջոցով հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող ընդհանուր և կոնկրետ ուղղություններով կրթական գործունեությանը: Շահառուների ընտրությունը կլինի բաց անդամագրության միջոցով: Ծրագիրը հերթափոխության միջոցով տարվա ընթացքում կարող է հյուրընկալել հազարավոր երիտասարդներ, այն կգործի գրեթե արտադասարանային ակումբների ոճով, սակայն յուրօրինակ կրթական մեթոդներով: Որոշ դեպքերում, մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով.
2) ավագ խմբի՝ 19-26 տարեկան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի արդեն իսկ որոշակի մասնագիտական փորձ ունեցող շահառուների համար, որոնք ինքնուրույն հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող
նպատակաուղղված դասընթացներին: Որոշ դեպքերում, մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը, լինելով նախորդ «Ստեղծագործական տեխնոլոգիաների երիտասարդական կենտրոն» և «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի շարունակությունը, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2023
թվականի մայիսի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագիրը պայմանականորեն կարելի է բաժանել որպես մի քանի զուգահեռ իրականացվող միջոցառումների ամբողջություն, որոնք անընդհատ իրականացվելու են հետագա երեք տարիների ընթացքում և միտված են ծրագրի նպատակների իրագործմանը, մասնավորապես` ծրագրի կատարողն իրականացնելու է հետևյալ միջոցառումները՝
1) ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդներին ընդհանուր գիտելիքների տրամադրում.
2) նպատակաուղղված դասընթացների միջոցով խորացնել երիտասարդների մոտ առանձին ուղղվածու- թյան գիտելիքները.
3) տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով խրախուսել կենտրոնի երիտասարդների միջև շփումը:
2. Անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են՝ 5,726,412,953 դրամ որից`
1) ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսուցանողներ, ուսումնական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 2,925,913,953 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
2) վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 276,012,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
3) նպատակաուղղված դասընթացների կազմակերպման ծախսեր – 331,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
4) ծրագրի ազդեցության գնահատման ծառայություն – 82,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը.
5) գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր
– 410,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
6) առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) – 121,700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
7) հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) – 10,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
8) տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր – 43,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
9) տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր – 890,465,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
10) շինարարական աշխատանքներ և նյութեր – 501,402,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
11) գործուղման ծասխեր – 133,920,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից
մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 669,084,500 դրամ:
2. Տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 221,380,500 դրամ:
3. Գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 82,120,000 դրամ:
4. Գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 328,480,000 դրամ:
5. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 26,340,000 դրամ:
6. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքեր և ծառայություններ) - 105,360,000 դրամ:
7. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 66,240,000 դրամ:
8. Ծրագրի ազդեցության գնահատման ծառայության ձեռքբերում արտերկրից - 82,000,000 դրամ:
9. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 264,960,000 դրամ:
10. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից- 34,560,000 դրամ:
11. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 8,640,000 դրամ:
12. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 120,000,000 դրամ:
13. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 381,402,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
1. Կազմակերպչական ծախսերը կազմում են՝ 410,200,000 դրամ, որից`
1) վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ -276,012, դրամ.
2) վարչական մասի գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 30,088,000 դրամ.
3) վարչական մասի հիմնական միջոցների և տարածքի պահպանման ծախսեր – 4,200,000 դրամ.
4) հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) – 10,000,000 դրամ.
5) գործուղման ծախսեր – 57,600,000 դրամ.
6) վարչական մասով տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր – 6,700,000 դրամ.
7) սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր – 25,600,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատ- ված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ | |
»: |