Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.03.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
04.03.2022
Дата вступления в силу
04.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/4504/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/4504/02/19

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը՝ ըստ դիմումի Բանկի ընդդեմ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար), երրորդ անձ Նունե Մինասյանի՝ Հաշտարարի 04.09.2019 թվականի թիվ 15-5243/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 04.09.2019 թվականի թիվ 15-5243/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 27.12.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Գ Խանդանյան, դատավորներ՝ Ա Մխիթարյան, ՀԵնոքյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.04.2020 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.12.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Ա Խաչատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ Սահմանադրական դատարանի 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Գործի փաստերով հաստատվում է, որ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի և Բանկի միջև համաձայնագիր կնքված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և բեկանել Վերաքննիչ դատարանի 29042020 թվականի որոշումը։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բանկի  կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկման վերաբերյալ իրավակարգավորումների բացակայության պայմաններում 08122020 թվականի թիվ    ՍԴՈ-1571 որոշման հիմքով Հաշտարարի որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավաչափության հարցն անհրաժեշտ է դիտարկել իրավունքի գերակայության սկզբունքի լույսի ներքո, կարևորելով՝

1պետական մարմինների (այդ թվում դատարանների) կողմից միայն Սահմանադրությամբ կամ օրենքներով սահմանված գործողություններ կատարելու սահմանադրական պահանջը,

2 իրավական որոշակիության սկզբունքը՝ իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք հստակ են, կանխատեսելի և մատչելի,

3 արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող «զենքերի հավասարության» (equality of arms) սկզբունքը՝ որպես  մրցակցային վարույթի իրականացման նախադրյալ։

Վերոհիշյալ հիմնավորումների համատեքստում, թեև Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումն ըստ էության, եթե չի կնքել այն վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր, այնուհանդերձ, այդ իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կսահմանվեն Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ, իսկ դրանց բացակայության պայմաններում այդ որոշման ըստ էության վիճարկելը կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

 1) Վերաքննիչ դատարանը, կիրառելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, 29.04.2020 թվականին որոշում է կայացրել Դատարանի 27.12.2019 թվականի որոշման դեմ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 27.12.2019 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 54-61).    

 2) Վերաքննիչ դատարանի 29.04.2020 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2020 թվականի որոշմամբ մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 96-99).

 

 3) ՀՀ սահմանադրական դատարանը մեկ այլ գործի շրջանակներում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին»  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի` դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 08.12.2020 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը»,

2-րդ կետով արձանագրել է, որ ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը»,

3-րդ կետով արձանագրել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).

4) ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14052020 թվականին.

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր հանգամանքի հիմքով, որի առկայությունը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն  բողոքի  քննության  շրջանակներում  Վճռաբեկ  դատարանը  հարկ  է  համարում  անդրադառնալ  ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վարույթի  առանձնահատկություններին:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ  նոր հանգամանքով վերաքննիչ և Վճռաբեկ դատարաների՝  օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ  կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից։

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացվելու դեպքում, ենթակա է վերանայման, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:  Ընդ որում,  օրենսդիրը նշված դեպքում նոր հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու համար սահմանել է եռամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

Այսպիսով, վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ  գործին մասնակցող անձինք տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի  հիմքով դատական ակտի վերանայման  բողոք  ներկայացնելու  իրավունք  ունեն  հետևյալ  պայմանների  միաժամանակյա  առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված  դատական  ակտը  մտել  է  օրինական  ուժի  մեջ,

- Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց (Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից) հետո նոր հանգամանքով   դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու դրությամբ եռամսյա ժամկետը չի լրացել:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով վերջնական դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք է վերապահել նաև այն անձանց, ովքեր Սահմանադրական դատարանում նույն օրենքի 3-րդ մասում նշված անձի դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, այսինքն՝ այդ օրվա դրությամբ նրանց վերաբերյալ առկա է եղել վերջնական դատական ակտ, այն է՝ սպառված են եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մինչև տվյալ դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվելու օրվա դրությամբ չի լրացել վեցամսյա ժամկետը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկը դիմում է ներկայացրել Դատարան, որով պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 04.09.2019 թվականի թիվ 15-5243/19 որոշումը: Դատարանը 27.12.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժել է: Վերաքննիչ դատարանի 29.04.2020 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.12.2019 թվականի որոշումը թողել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն մեկ այլ գործի շրջանակներում դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան, որը ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14052020 թվականին։ Դիմումի քննության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 08122020 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1571 որոշումը, որով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Վերոհիշյալ իրավական նորմերի և դիրքորոշումների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտ, ում նկատմամբ սույն գործով վերջնական դատական ակտը, այն է՝ «Վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը կայացվել է 08072020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14052020 թվականին։ Այսինքն՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռևս առկա չի եղել՝ վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում են Բանկի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 0807.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ վերը նշված պայմանները։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում վկայակոչված փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանք, և այդ հիմնավորումները բավարար չեն վերանայվող դատական ակտը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԼԴ/4504/02/19 քաղաքացիական գործով 04.03.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

     Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով  «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը՝ ըստ դիմումի Բանկի ընդդեմ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար), երրորդ անձ Նունե Մինասյանի՝ Հաշտարարի 04.09.2019 թվականի թիվ 15-5243/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, որոշել է. ««Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, մերժել»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մ. Դրմեյանս և Ա. Բարսեղյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 04.03.2022 թվականին թիվ ԼԴ/4504/02/19 քաղաքացիական գործով կայացված որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք հատուկ կարծիքը Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 04.09.2019 թվականի թիվ 15-5243/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 27.12.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Գ Խանդանյան, դատավորներ՝ Ա Մխիթարյան, ՀԵնոքյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.04.2020 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.12.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (գործադիր տնօրեն Արամ Խաչատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ Սահմանադրական դատարանի 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Գործի փաստերով հաստատվում է, որ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի և Բանկի միջև համաձայնագիր կնքված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և բեկանել Վերաքննիչ դատարանի 29042020 թվականի որոշումը։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բանկի  կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկման վերաբերյալ իրավակարգավորումների բացակայության պայմաններում 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման հիմքով Հաշտարարի որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավաչափության հարցն անհրաժեշտ է դիտարկել իրավունքի գերակայության սկզբունքի լույսի ներքո, կարևորելով՝

1 պետական մարմինների (այդ թվում դատարանների) կողմից միայն ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով սահմանված գործողություններ կատարելու սահմանադրական պահանջը,

2 իրավական որոշակիության սկզբունքը՝ իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք հստակ են, կանխատեսելի և մատչելի,

3 արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող «զենքերի հավասարության» (equality of arms) սկզբունքը՝ որպես  մրցակցային վարույթի իրականացման նախադրյալ։

Վերոհիշյալ հիմնավորումների համատեքստում, թեև ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումն ըստ էության, եթե չի կնքել այն վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր, այնուհանդերձ, այդ իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կսահմանվեն Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ, իսկ դրանց բացակայության պայմաններում այդ որոշման ըստ էության վիճարկելը կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

 1) Վերաքննիչ դատարանը, կիրառելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, 29.04.2020 թվականին որոշում է կայացրել Դատարանի 27.12.2019 թվականի որոշման դեմ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 27.12.2019 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 54-61).         

 2) Վերաքննիչ դատարանի 29.04.2020 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2020 թվականի որոշմամբ մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 96-99).

 3) ՀՀ սահմանադրական դատարանը մեկ այլ գործի շրջանակներում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին»  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի` դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 08.12.2020 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը»,

2-րդ կետով արձանագրել է, որ ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը»,

3-րդ կետով արձանագրել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).

4) ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումը ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրվել է 14052020 թվականին։

 

4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

Վճռաբեկ դատարանը Որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ և որոշել է ««Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, մերժել» հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտ, ում նկատմամբ սույն գործով վերջնական դատական ակտը, այն է՝ «Վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը կայացվել է 08072020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14052020 թվականին։ Այսինքն՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռևս առկա չի եղել՝ վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները։

  Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում են Բանկի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 0807.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ վերը նշված պայմանները։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում վկայակոչված փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանք, և այդ հիմնավորումները բավարար չեն վերանայվող դատական ակտը բեկանելու համար»:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկը դիմում է ներկայացրել Դատարան, որով պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 04.09.2019 թվականի թիվ 15-5243/19 որոշումը: Դատարանը 27.12.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժել է: Վերաքննիչ դատարանի 29.04.2020 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.12.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08072020 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն մեկ այլ գործի շրջանակներում դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան, որը ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14052020 թվականին։ Դիմումի քննության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 08122020 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1571 որոշումը, որով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Մ. Դրմեյանս և Ա. Բարսեղյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Ծանոթանալով գործի փաստական հանգամանքներին, բողոքարկվող դատական ակտի հիմնավորումներին և վճռաբեկ բողոքում ներկայացված հիմքերին ու հիմնավորումներին գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթեՍահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

ՀՀ Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1571 որոշման 1-ին  կետով սահմանվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

 

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝

սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: (...)

Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: (...)

Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: (...)

Նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։

Նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիս սույն հոդվածի 11-րդ մասում նշված անձանց նկատմամբ սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը չեն կիրառվում։

Նշված նորմերի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատանքային որոշում է ընդունում

ա) եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, և բ) եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն։

Վերը նշված բոլոր նորմերի համեմատական վերլուծության արդյունքում պարզ է, որ օրենսդիրը ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար որպես արգելող նորմ սահմանել է վեցամսյա ժամկետը։ Իսկ ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ առկա չի եղել և վերջինս սպառած չի եղել դատական  պաշտպանության բոլոր միջոցները, ապա դա չի նշանակում, որ վերջնական դատական ակտի առկայության դեպքում վեցամսյա ժամկետում բողոք բերած անձը չէր կարող դիմել ՀՀ սահմանադրական դատարան, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը։ Նշվածը հիմնավորվում է ինչպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված նորմերով, այնպես էլ այն կանխատեսումով, որ օրենսդիրը չէր կարող և չի նշել որևէ արգելող նորմ որով սահմանափակեր ՀՀ սահմանադրական դատարանի կայացրած որոշումից առաջ վեցամսյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավունքը։

Այսպիսով գտնում ենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված նորմը կիրառելի է նաև այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտը ուժի մեջ է մտել սահմանադրական դատարանի կայացրած որոշումից վեց ամսվա ընթացքում։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վճռաբեկ դատարանի դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 29.04.2020 թվականի որոշումը բեկանելու համար: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման Վճռաբեկ դատարանի լիազորությունը։

 

Դատավորներ`

Մ. Դրմեյան
  Ա. Բարսեղյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան