Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.09.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
01.09.2022
Дата вступления в силу
01.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8460/05/16

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8460/05/16

Նախագահող դատավոր`  Ա. Թովմասյան

Դատավորներ`

 Ա. Պողոսյան

 Ա. Բաբայան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի սեպտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25022020 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Գոռիշխան, Հռիփսիմե Իշիկյանների ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության /իրավահաջորդ՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե/ (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ` Նախարարություն` Վարչության կողմից Գոռիշխան Իշիկյանին և Հռիփսիմե Իշիկյանին` որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գոռիշխան, Հռիփսիմե Իշիկյանները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի կողմից Գոռիշխան, Հռիփսիմե Իշիկյաններին որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելը:

ՀՀ վարչական դատարանի ատավոր՝ Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 03052018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07102019 թվականի «Իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը փոխարինվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեով։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25022020 թվականի որոշմամբ Կոմիտեի և Նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 03052018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ Տաթևիկ Նահապետյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գոռիշխան, Հռիփսիմե Իշիկյանները (ներկայացուցիչ Գնել Նազարյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 25-րդ հոդվածները, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 28-րդ հոդվածի 3-րդ մասը, 32-րդ հոդվածը, 69-րդ հոդվածի 3-րդ մասը և 114-րդ հոդվածի 5-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով հայցվորները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի կողմից Գոռիշխան Իշիկյանին և Հռիփսիմե Իշիկյանին որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելը (անգործությունը): Մինչդեռ, Կոմիտեի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում ապրող բնակիչների հաշվառումը որևէ փաստական հետևանք հայցվորների համար չի առաջացրել և չի առաջացնում:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում 20032015 թվականի դրությամբ փաստացի բնակվող բնակիչների ցուցակը հաստատվել է ՀՀ կառավարության 06082015 թվականի թիվ 905-Ն որոշման հավելվածով, որը և առաջացրել է փաստական հետևանքներ հայցվորների համար: Նշված որոշմամբ հաստատված ցուցակի հիման վրա է հայցվորներին տրվել մեկ սենյականոց բնակարան՝ իրենց ակնկալած 64քմ ընդհանուր մակերեսով բնակարանի փոխարեն:

ՀՀ կառավարության նորմատիվ որոշումն ընդունման ուժով պարտադիր է անորոշ կամ որոշակի անձանց համար, ուժի մեջ մտնելու պահից գործում է և կարող է դադարեցնել իր գործողությունը միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Հետևաբար, տվյալ դեպքում հայցվորներին բնակարան հատկացնելու հետ կապված հարցն արդեն իսկ կարգավորող նորմատիվ իրավական ակտի գոյության պայմաններում չէր կարող քննարկվել դրա ընդունմանը նախորդած գործողությունների (անգործության) իրավաչափության հարցը:

Մինչդեռ, ստորադաս դատարանները հայցվորների համար փաստացի իրավական հետևանք առաջացնող նորմատիվ իրավական ակտի գոյության պայմաններում ոչ իրավաչափ են ճանաչել դրա ընդունմանը նախորդած գործողությունները (անգործությունը):

Դատարանը նաև վճռով հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվոր Գոռիշխան Իշիկյանը բնակվել է թիվ 306 սենյակում, հանդիսացել է հանրակացարանի բնակիչ և եզրահանգել, որ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից Գոռիշխան Իշիկյանին և Հռիփսիմե Իշիկյանին` որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելու գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ են, իսկ Վերաքննիչ դատարանը չի արձանագրել Դատարանի թույլ տված խախտումը:

Վերաքննիչ դատարանը նշված փաստական հանգամանքի հաստատման հիմքում դրել է հետևյալ ապացույցները՝ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի կողմից 13.03.2013 թվականին տրված թիվ 1.4/10.1/320-13 տեղեկանքը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 06.05.2014 թվականին տրված թիվ 26/15-474 տեղեկանքը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի 28.02.2018 թվականի թիվ 34-1397 գրությամբ ներկայացված «Զվարթնոց» օդանավակայանի հանրակացարանի «Ց» մասնաշենքի 306 սենյակի բնակիչ Գոռիշխան Իշիկյանի վերաբերյալ բնակարան այցելելու մասին արձանագրության պատճենը, 27.03.2014 թվականին փաստաբան Գնել Ղարիբի Նազարյանի կողմից կատարված փաստաբանական հարցման արդյունքում ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայանի «Ց» մասնաշենքի բնակիչներ Անահիտ Աշոտի Գրիգորյանի, Թամարա Ավետիսի Մակարյանի, Իրինա Նիկոլայի Սամոդուրովայի կողմից տրված հայտարարությունները։

Նշված ապացույցները չէին կարող դրվել ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերի հիմքում, քանի որ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի կողմից 13.03.2013 թվականին տրված թիվ 1.4/10.1/320-13 տեղեկանքից և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 06.05.2014 թվականին տրված թիվ 26/15-474 տեղեկանքից պարզ չէ, թե ինչ փաստական հանգամանքներից ելնելով է տրվել տեղեկանքն այն մասին, որ Գոռիշխան Իշիկյանը փաստացի բնակվում է «Զվարթնոց» օդանավակայանի հանրակացարանի «Ց» մասնաշենքի թիվ 306 սենյակում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25022020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի դիրքորոշումը և փաստերի մեկնաբանումը սխալ է, քանի որ ՀՀ կառավարությունն իր որոշումը կայացրել է ոչ թե կամայականորեն և/կամ պատահականորեն, այլ հանձնաժողովի կողմից կազմված ցուցակի հիման վրա։ ՀՀ կառավարությունը հիմնվել է հենց այդ ցուցակի վրա, և եթե հանձնաժողովն իր պարտականությունները ճիշտ կատարեր և լիներ օբյեկտիվ, ապա հայցվորները կընդգրկվեին երկու սենյակներ զբաղեցնող անձանց ցուցակում։

Վերոգրյալի հիման վրա Գոռիշխան, Հռիփսիմե Իշիկյանները խնդրել են Նախարարության վերաքննիչ բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Հռիփսիմե Իշիկյանը և Գոռիշխան Իշիկյանը 09042014 թվականին դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, խնդրելով Զվարթնոց օդանավակայանի «Ց» մասնաշենքի թիվ 306 սենյակը զբաղեցնող մեկ ընտանիքի անդամների վերաբնակեցման արդյունքում անհատույց սեփականության իրավունքով բնակարանի համադրման մտադրությունների մասին տիպային համաձայնագրի օրինակին համապատասխան հատկացնել բնակմակերես (հատոր 1-ին, գթ 12)

2. ի պատասխան Գոռիշխան Իշիկյանի և Հռիփսիմե Իշիկյանի 09.04.2014 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հասցեագրված դիմումի՝ վարչության աշխատակազմի ղեկավարը 11.04.2014 թվականի թիվ 1.4/10.1/547-14 գրությամբ հայտնել է, որ` Գլխավոր վարչությունը ընդհանրապես չի հանդիսանում բնակարան հատկացնող մարմին, այդ թվում` նշված հանրակացարանում։ Միաժամանակ հայտնվել է, որ 2005 թվականից Գլխավոր վարչությունը և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ փակ բաժնետիրական ընկերությունը համատեղ իրականացրել են ստուգայցեր` փաստացի բնակվող բնակիչների ցանկը հստակեցնելու ուղղությամբ։ Աշխատանքային խմբի ստուգայցերի ընթացքում երբևիցե չի արձանագրվել Գոռիշխան Կարապետի Իշիկյանի կողմից նշված` «Ց» հանրակացարանի 306 սենյակում բնակվելու կամ բնակության իրավունքի որևիցե հանգամանք (հատոր 1-ին, գթ 13)

3. ի պատասխան Հռիփսիմե Իշիկյանի 16.05.2013 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հասցեագրված դիմումի՝ վարչության աշխատակազմի ղեկավարը 20.06.2013 թվականի թիվ 1.4/13/827-13 գրությամբ հայտնել է, որ` ««Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի հանրակացարանի «Ց» մասնաշենքերում փաստացի բնակվողների ցուցակների կազմման հիմքում եղել է 2009 թվականի դրությամբ տվյալ սենյակում բնակվելու հանգամանքը։ Ձեր կողմից դիմումում մատնանշված սենյակում բնակվելու հանգամանքը երբևէ չի արձանագրվել ստուգայցերի ընթացքում, ուստի տվյալ սենյակը Ձեր անունով հաշվառելը հնարավոր չէ» (հատոր 1-ին, գթ 17)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի կողմից 13.03.2013 թվականին տրված թիվ 1.4/10.1/320-13 տեղեկանքի համաձայն` Գոռիշխան Իշիկյանը փաստացի բնակվում է «Զվարթնոց» օդանավակայանի հանրակացարանի «Ց» մասնաշենքի թիվ 306 սենյակում (հատոր 1-ին, գթ 18)

5. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 06.05.2014 թվականին տրված թիվ 26/15-474 տեղեկանքի համաձայն` Գոռիշխան Իշիկյանը հաշվառված բնակվում է «Զվարթնոց» օդանավակայանի «Ց» հանրակացարանի թիվ 306 բնակարանում` հաշվ. 29.03.2013թ. (հատոր 1-ին, գթ 16)

6. փաստաբան Գնել Նազարյանի կողմից 27.03.2014 թվականին կատարված փաստաբանական հարցման արդյունքում ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայանի «Ց» մասնաշենքի բնակիչներ Անահիտ Աշոտի Գրիգորյանի (թիվ 313 սենյակ), Թամարա Ավետիսի Մակարյանի (թիվ 308 սենյակ), Իրինա Նիկոլայի Սամոդուրովայի (թիվ 307 սենյակ) կողմից տրված հայտարարությունների համաձայն Գոռիշխան Իշիկյանը փաստացի բնակվում է թիվ 306 սենյակում (հատոր 1-ին, գթ 7-8)

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի 28.02.2018 թվականի թիվ 34-1397 գրությամբ ներկայացվել է 25.03.2013 թվականի «Բնակարան այցելելու մասին արձանագրության» պատճենը՝ հետևյալ բովանդակությամբՈստ Մաշտոցի բաժնի հ/ո ավագ տեսուչ, ոստ մր Ա. Հարությունյանս կազմեցի սույն արձանագրությունը այն մասին, որ Մաշտոցի անձնագրային բաժանմունքից ստացված գրության համաձայն եղա «Զվարթնոց» օդ«Ց» մաս306 բն նպատակ ունենալով նշված հասցեում ստուգել Գոռիշխան Կարապետի Իշիկյանի վերը նշված հասցեում փաստացի բնակվելու փաստը։ Ստուգման ժամանակ, ըստ Գոռիշխան Կարապետի Իշիկյանի բանավոր հայտարարության, շուրջ հինգ տարի է բնակվում է վերը նշված հասցեում մայրիկի հետ միասին (հատոր 1-ին, գթ 135-136)

8. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում 20.03.2015 թվականի դրությամբ փաստացի բնակվող բնակիչների ցուցակի 54 համարի տակ նշված է` սենյակի համարը 305, Իշիկյան Հռիփսիմե Կարապետի, Իշիկյան Գոռիշխան Կարապետի (անձնագրերի տվյալները), անձանց թիվը 2 (հատոր 1-ին, գթ 67-71)

9. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.12.2015 թվականի թիվ 14122015-01-0018 վկայականի համաձայն` Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Բաբաջանյան փողոց 98/7 շենք, 25 բնակարանի նկատմամբ գրանցված է Հռիփսիմե Կարապետի Իշիկյանի, Գոռիշխան Կարապետի Իշիկյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` 09.12.2015 թվականի թիվ 8844 անհատույց օտարման պայմանագրի հիման վրա (կադաստրային ծածկագիր` 01-007-0461-0191, հողամասի մակերեսի չափը` 0.3 հա, բնակարանի մակերեսի չափը` 42.1 քմ) (հատոր 1-ին, գթ 6)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 25-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-րդ հոդվածի 1-ին մասի, 28-րդ հոդվածի 3-րդ մասի, 32-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի 3-րդ մասի և 114-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածի բովանդակությունը վկայում է, որ օրենսդիրը, կոնկրետ դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց առնչությամբ, սահմանել է վարչական դատարան դիմելու իրավունքի իրականացման հստակ իրավական նախապայմաններ, ըստ որի՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ դատարան դիմելու իրավունքը կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե` խոչընդոտներ են հարուցվել կամ չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար։

«Նորմատիվ իրավական ակտերի» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը. (․․․) Հայաստանի Հանրապետության կառավարության (․․․) նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ՝ որևէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որևէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որևէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները. իսկ 2-րդ կետի համաձայն՝ իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա դրույթով) կարող են խախտվել նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրենց իրավունքները:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմատիվ իրավական ակտերի վիճարկումը, հանրային իշխանության՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերի ոչ իրավաչափ ներգործությունից անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներից է, որն ուղղված է վիճարկվող ակտի (վիճարկվող դրույթի) իրավաչափությունը պարզելուն՝ այդ ակտի (վիճարկվող դրույթի) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին համապատասխանության տեսանկյունից։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հռիփսիմե Իշիկյանը և Գոռիշխան Իշիկյանը 09042014 թվականին դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, խնդրելով Զվարթնոց օդանավակայանի «Ց» մասնաշենքի թիվ 306 սենյակը զբաղեցնող մեկ ընտանիքի անդամների վերաբնակեցման արդյունքում անհատույց սեփականության իրավունքով բնակարանի համադրման մտադրությունների մասին տիպային համաձայնագրի օրինակին համապատասխան հատկացնել բնակմակերես:

Ի պատասխան Գոռիշխան Իշիկյանի և Հռիփսիմե Իշիկյանի 09.04.2014 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հասցեագրված դիմումի՝ վարչության աշխատակազմի ղեկավարը 11.04.2014 թվականի թիվ 1.4/10.1/547-14 գրությամբ հայտնել է, որ` Գլխավոր վարչությունը ընդհանրապես չի հանդիսանում բնակարան հատկացնող մարմին, այդ թվում` նշված հանրակացարանում։ Միաժամանակ հայտնվել է, որ 2005 թվականից Գլխավոր վարչությունը և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ փակ բաժնետիրական ընկերությունը համատեղ իրականացրել են ստուգայցեր` փաստացի բնակվող բնակիչների ցանկը հստակեցնելու ուղղությամբ։ Աշխատանքային խմբի ստուգայցերի ընթացքում երբևիցե չի արձանագրվել Գոռիշխան Կարապետի Իշիկյանի կողմից նշված` «Ց» հանրակացարանի 306 սենյակում բնակվելու կամ բնակության իրավունքի որևիցե հանգամանք:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի կողմից 13.03.2013 թվականին տրված թիվ 1.4/10.1/320-13 տեղեկանքի համաձայն` Գոռիշխան Իշիկյանը փաստացի բնակվում է «Զվարթնոց» օդանավակայանի հանրակացարանի «Ց» մասնաշենքի թիվ 306 սենյակում:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 06.05.2014 թվականին տրված թիվ 26/15-474 տեղեկանքի համաձայն` Գոռիշխան Իշիկյանը հաշվառված բնակվում է «Զվարթնոց» օդանավակայանի «Ց» հանրակացարանի թիվ 306 բնակարանում` հաշվառված 29.03.2013 թվականից: Գործում առկա են փաստաբան Գնել Նազարյանի կողմից 27.03.2014 թվականին կատարված փաստաբանական հարցման արդյունքում ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայանի «Ց» մասնաշենքի բնակիչներ Անահիտ Աշոտի Գրիգորյանի (թիվ 313 սենյակ), Թամարա Ավետիսի Մակարյանի (թիվ 308 սենյակ), Իրինա Նիկոլայի Սամոդուրովայի (թիվ 307 սենյակ) կողմից տրված հայտարարություններ, որոնց համաձայն Գոռիշխան Իշիկյանը փաստացի բնակվում է թիվ 306 սենյակում: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի 28.02.2018 թվականի թիվ 34-1397 գրությամբ ներկայացվել է 25.03.2013 թվականի «Բնակարան այցելելու մասին արձանագրության» պատճենը՝ հետևյալ բովանդակությամբՈստ Մաշտոցի բաժնի հ/ո ավագ տեսուչ, ոստ մր Ա. Հարությունյանս կազմեցի սույն արձանագրությունը այն մասին, որ Մաշտոցի անձնագրային բաժանմունքից ստացված գրության համաձայն եղա «Զվարթնոց» օդ«Ց» մաս306 բն նպատակ ունենալով նշված հասցեում ստուգել Գոռիշխան Կարապետի Իշիկյանի վերը նշված հասցեում փաստացի բնակվելու փաստը։ Ստուգման ժամանակ, ըստ Գոռիշխան Կարապետի Իշիկյանի բանավոր հայտարարության, շուրջ հինգ տարի է բնակվում է վերը նշված հասցեում մայրիկի հետ միասին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում 20.03.2015 թվականի դրությամբ փաստացի բնակվող բնակիչների ցուցակի 54 համարի տակ նշված է` սենյակի համարը 305, Իշիկյան Հռիփսիմե Կարապետի, Իշիկյան Գոռիշխան Կարապետի (անձնագրերի տվյալները), անձանց թիվը 2: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.12.2015 թվականի թիվ 14122015-01-0018 վկայականի համաձայն` Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Բաբաջանյան փողոց 98/7 շենք, 25 բնակարանի նկատմամբ գրանցված է Հռիփսիմե Կարապետի Իշիկյանի, Գոռիշխան Կարապետի Իշիկյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` 09.12.2015 թվականի թիվ 8844 անհատույց օտարման պայմանագրի հիման վրա (կադաստրային ծածկագիր` 01-007-0461-0191, հողամասի մակերեսի չափը` 0.3 հա, բնակարանի մակերեսի չափը` 42.1 քմ):

Հռիփսիմե և Գոռիշխան Իշիկյանները հայցադիմում են ներկայացրել դատարան և խնդրել են իրենց որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում Կոմիտեի կողմից չհաշվառելը ճանաչել ոչ իրավաչափ։

Դատարանը, բավարարելով հայցադիմումը, արձանագրել է, որ 20.04.2017 թվականի արձանագրային որոշմամբ Կոմիտեին պարտավորեցրել է ՀՀ վարչական դատարան ներկայացնել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանի «Ց» մասնաշենքի թիվ 306 սենյակի վերաբերյալ ընկերության աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունների և տեղատեսությունների վերաբերյալ գրավոր ապացույց։ Վերը նշված փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի կողմից լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ իրականացված գործողություններն արդյունք չեն տվել, պատասխանող կողմը պահանջված ապացույցները դատարանին չի ներկայացրել։ Վերոգրյալ ամբողջ վերլուծությունների հիման վրա դատարանը եկել է հետևության, որ Գոռիշխան Իշիկյանը բնակվել է նշված սենյակում և հանդիսացել է հանրակացարանի բնակիչ, հետևաբար դատարանը գտել է, որ Կոմիտեի կողմից Գոռիշխան և Հռիփսիմե Իշիկյաններին` որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելու գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ են։

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի իրավական դիրքորոշումը, 25022020 թվականի որոշմամբ մերժել է Կոմիտեի և Նախարարության վերաքննիչ բողոքները։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Կոմիտեի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում ապրող բնակիչների հաշվառումը որևէ փաստական հետևանք հայցվորների համար չի առաջացրել, արձանագրում է հետևյալը

ՀՀ կառավարությունը 06082015 թվականի թիվ 905-Ն որոշմամբ հաստատել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա երկու նախկին հանրակացարանների սենյակներում 20032015 թվականի դրությամբ փաստացի բնակվող բնակիչների ցուցակը` համաձայն հավելվածի, որի 54-րդ կետում, որպես 305 համարի սենյակի բնակիչներ նշված են Հռիփսիմե Կարապետի Իշիկյանի և Գոռիշխան Կարապետի Իշիկյանի տվյալները:

ՀՀ կառավարության 06082015 թվականի թիվ 905-Ն որոշման ընդունման համար, ի թիվս այլնի, հիմք է հանդիսացել նաև ՀՀ կառավարության 15012015 թվականի թիվ 111-Ն որոշման թիվ 1 հավելվածի 39-րդ կետը։ ՀՀ կառավարությունը 15012015 թվականի թիվ 111-Ն որոշման 1-ին կետով հաստատել է ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն թիվ 1 հավելվածի, որի 39-րդ կետով, որպես ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների, տվյալ դեպքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր, հարմարավետ բնակարաններով ապահովելու կատարող նշվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում 20032015 թվականի դրությամբ փաստացի բնակվող բնակիչների ցուցակը փաստորեն հաստատվել է ՀՀ կառավարության 06082015 թվականի թիվ 905-Ն որոշման հավելվածով, որի համար հիմք է հանդիսացել Կոմիտեի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում ապրող բնակիչների հաշվառման արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում 20032015 թվականի դրությամբ փաստացի բնակվող բնակիչների ցուցակը։ Այսինքն՝ տվյալ դեպքում հայցվորները, դիմելով դատարան, նպատակ են ունեցել վիճարկել ոչ թե ՀՀ կառավարության 06082015 թվականի թիվ 905-Ն որոշումը՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին համապատասխանության տեսանկյունից, որպիսի պարագայում միայն կարող էր խոսք լինել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ և 192-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումներով հայցվորի իրավունքների դատական պաշտպանության մասին, այլ պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում ապրող բնակիչների հաշվառման արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում 20032015 թվականի դրությամբ փաստացի բնակվող բնակիչների ցուցակի կազմման ընթացքում Կոմիտեի կողմից դրսևորված անգործության արդյունքում հայցվորներին որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հայցվորների համար անբարենպաստ փաստական հետևանքներ է առաջացրել ոչ թե ՀՀ կառավարության 06082015 թվականի թիվ 905-Ն որոշումը, այլ Կոմիտեի կողմից հայցվորներին որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելը։

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկներին, որ հայցվորների կողմից ներկայացված ապացույցները չէին կարող դրվել ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերի հիմքում, քանի որ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի կողմից 13.03.2013 թվականին տրված թիվ 1.4/10.1/320-13 տեղեկանքից և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից 06.05.2014 թվականին տրված թիվ 26/15-474 տեղեկանքից պարզ չէ, թե ինչ փաստական հանգամանքներից ելնելով է տրվել տեղեկանքն այն մասին, որ Գոռիշխան Իշիկյանը փաստացի բնակվում է «Զվարթնոց» օդանավակայանի հանրակացարանի «Ց» մասնաշենքի թիվ 306 սենյակում, ապա Վճռաբեկ դատարանը նշված փաստարկները նույնպես համարում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է` ճանաչման հայցով` վարչական մարմինը` այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի, ինչպես նաև որևէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վարչական դատարանը՝ որպես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզող դատարան, օժտված է ակտիվ դերակատարությամբ՝ իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ իրացումն ապահովելու համար, ուստի իր այս առաքելությունը հնարավորինս անշեղ կատարելու համար վարչական դատարանը, նախևառաջ, պարտավոր է ճիշտ որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, որից հետո պարտավոր է ձեռնամուխ լինել այդ փաստերի հաստատմանը կամ հերքմանն ուղղված անհրաժեշտ ապացույցների ձեռքբերմանը, հետազոտմանը և գնահատմանը, ընդ որում՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր կողմի՝ քննվող հարցերի վերաբերյալ արտահայտելու իր դիրքորոշումը և ներկայացնելու անհրաժեշտ փաստարկները (տե´ս, «ԳԱՐԴՄԵՆ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/13380/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26112021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որի չիրականացման պարագայում կարող են վրա հասնել որոշակի անբարենպաստ հետևանքներ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները (տե´ս, Գագիկ Թովմասյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2680/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը պարտավոր է օրենքով սահմանված կարգով պարզել բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք պետք է դրվեն վերջինիս կողմից ընդունվող որոշման, կատարվող գործողության կամ անգործության հիմքում։ Տվյալ դեպքում Դատարանի 20.04.2017 թվականի արձանագրային որոշմամբ Կոմիտեն պարտավորեցվել է ՀՀ վարչական դատարան ներկայացնել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանի «Ց» մասնաշենքի թիվ 306 սենյակի վերաբերյալ ընկերության աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունների և տեղատեսությունների վերաբերյալ գրավոր ապացույց։ Այսինքն՝ Դատարանի կողմից իրավաչափորեն Կոմիտեի վրա դրվել է՝ որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչներ հայցվորներին ցուցակում չհաշվառելու իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու պարտականություն, որոնք սակայն Կոմիտեի կողմից չեն ներկայացվել, որպիսի պայմաններում Կոմիտեն է կրում նշված փաստի վիճելի մնալու անբարենպաստ հետևանքները։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ստորադաս դատարանների եզրահանգումներն առ այն, որ հայցվոր Գոռիշխան Իշիկյանը բնակվել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանի «Ց» մասնաշենքի թիվ 306 սենյակում և հանդիսացել է հանրակացարանի բնակիչ, հետևաբար Կոմիտեի կողմից Գոռիշխան Իշիկյանին և Հռիփսիմե Իշիկյանին` որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելու գործողությունն (անգործությունը) ոչ իրավաչափ է։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ոչ իրավաչափ ճանաչելով Կոմիտեի կողմից Գոռիշխան Իշիկյանին և Հռիփսիմե Իշիկյանին` որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելու գործողությունները (անգործությունը) կայացրել են պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ, հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տալու մասին վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Նշվածը բավարար հիմք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:

 

Վճռաբեկ բողոքի դեմ Գոռիշխան, Հռիփսիմե Իշիկյանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հաստատվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Նախարարության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.02.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան