Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-127-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (11.04.2007-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.11/30(696) Հոդ.456
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.02.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.03.2007
Дата вступления в силу
11.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 84-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու՝ դատավորի, դատախազի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 29
Երևան
ՀՕ-127-Ն

* - Ծանոթություն -

համաձայն Արդարադատության նախարարության թիվ 39 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 12.04.2007 թ.