ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 117-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների, դրանց սեփականատերերի կամ լիզինգառուների, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1210-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները և (կամ) տարածքային մարմինները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով․
2) որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով.
3) որոշման հավելվածի NN 3 և 4 ձևերում «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ՀՀ տրանսպորտային տեսչության _________________ կառուցվածքային ստորաբաժանման կամ __________________ տարածքային մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար» բառերով․
4) որոշման հավելվածի N 5 ձևում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով, իսկ 1-ին և 3-րդ կետերում «նստատեղ ունեցող» բառերից հետո լրացնել «(ներառյալ վարորդի նստատեղը)» բառերը․
5) որոշման հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հաստատվող NN 1 և 2 ձևերով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող գործարքի տեսակի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է լինելու սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո փաստացի ծագող իրավահարաբերությունների դեպքում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 26-ի N 117-Ն որոշման |
«Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20___ թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ___________________ մարզի ____________________ համայնքում (Երևան քաղաքում` _________________ վարչական շրջանում) հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության կամ լիզինգի իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ
NN ը/կ |
Սեփականատիրոջ կամ լիզինգառուի` | ||||||||
ֆիզիկական անձի անունը կամ կազմա- կերպության անվա- նումը |
ֆիզիկական անձի հայրա- նունը |
ֆիզիկական անձի ազգա- նունը |
ֆիզիկական անձի կամ կազմա-կերպության տրամադրած կոնտակտային տվյալները (հեռախոսա- համարը. առկայության դեպքում) |
ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակեր- պության պետական ռեգիստրում գրանցման համարը |
ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը կամ կազմակերպության ՀՎՀՀ-ն |
ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրը՝ | |||
փողոցը |
շինության (շենք, տուն, հասարա-կական) համարը |
բնակարանի (սենյակի) համարը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
|||||||||
2. |
Տրանսպորտային միջոցի` |
Իրավունքների` | |||||||||||
Անվա- նումը (մակ- նիշը, տի- պարը) |
նույնա-կանաց- ման համարը (VIN կոդը) |
հաշվառ- ման (պե- տական) համարա- նիշը |
թողարկման տարեթիվը |
շարժիչի հզո- րությունը (ձիաուժ) |
տեսակը (նստա-տեղերի թիվը) |
հաշվառման (գրանցման) ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը) |
տեխնի-կական անձնագրի համարը |
թափքի տեսակը |
թափքի համարը |
պետական գրանցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը) |
սեփականության ձևը (ամբողջը կամ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ), լիզինգի իրա- վունքը |
սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող գործարքի տեսակը |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
Ճանապարհային ոստիկանության _________________ տարածքային ստորաբաժանման ղեկավար |
Կ.Տ.______________________ (անունը, ազգանունը) | |
_________________ (ստորագրությունը) |
____ ____________ 20__ թ.
1. Մինչև 10 նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) մարդատար ավտոմեքենաների համար 16-րդ սյունակում լրացվում է 1 թիվը։
2. Մոտոցիկլետների համար 16-րդ սյունակում լրացվում է 2 թիվը։
3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 16-րդ սյունակում լրացվում է 3 թիվը։
4. Բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմեքենաների համար 16-րդ սյունակում լրացվում է 4 թիվը:
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20 __ թվականի ____________ ամսվա ընթացքում ՀՀ _________________մարզի ___________________ համայնքում (Երևան քաղաքում` ______________ վարչական շրջանում) հաշվառված (գրանցված) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների սեփականատերերի կամ լիզինգառուների փոփոխման կամ լիզինգով տրամադրման վերաբերյալ
NN ը/կ |
Նախկին սեփականատիրոջ կամ լիզինգառուի` | ||||||||
ֆիզիկական անձի անունը կամ կազմա-կերպության անվանումը |
ֆիզիկական անձի հայրա- նունը |
ֆիզիկական անձի ազգանունը |
ֆիզիկական անձի կամ կազմա-կերպության տրամադրած կոնտակտային տվյալները (հեռախոսա-համարը. առկայության դեպքում) |
ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակեր- պության պետական ռեգիստրում գրանցման համարը |
ֆիզիկական անձի հան-րային ծառայության համարանիշը կամ կազմա-կերպության ՀՎՀՀ-ն |
ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրը՝ | |||
փողոցը |
շինության (շենք, տուն, հասարա- կական) համարը |
բնակարանի (սենյակի) համարը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
|||||||||
2. |
Նոր սեփականատիրոջ կամ լիզինգառուի` | ||||||||
ֆիզիկական անձի անունը կամ կազմակերպության անվանումը |
Ֆիզիկական անձի հայրա-նունը |
Ֆիզիկական անձի ազգանունը |
Ֆիզիկական անձի կամ կազմակերպության տրամադրած կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը. առկայության դեպքում) |
ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակեր- պության պետական ռեգիստրում գրանցման համարը |
ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը կամ կազմակերպության ՀՎՀՀ-ն |
ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրը՝ | ||
փողոցը |
շինության հասարակական) համարը |
բնակարանի (սենյակի) համարը | ||||||
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
Տրանսպորտային միջոցի` |
Իրավունքների` | |||||||||||
անվա- նումը (մակնիշը, տիպարը) |
նույնակա-նացման համարը (VIN կոդը) |
հաշվառ- ման (պետական) համարա- նիշը |
թողարկման տարեթիվը |
շարժիչի հզորու-թյունը (ձիաուժ) |
տեսակը (նստա-տեղերի թիվը) |
հաշվառման (գրանցման) կամ խոտանման (դուրսգրման) ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը) |
հաշվառման վկայագրի (տեխնիկա- կան անձնագրի) սերիան, համարը |
թափքի տեսակը |
թափքի համարը |
պետական գրանցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը) |
սեփականության ձևը (ամբողջը կամ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ), լիզինգի իրավունքը |
Սեփականության գրանցման կամ սեփականության դադարեցման հիմք հանդիսացող գործարքի տեսակը |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
Ճանապարհային ոստիկանության ________________ տարածքային ստորաբաժանման ղեկավար |
_________________ (ստորագրությունը) |
Կ.Տ.______________________ (անունը, ազգանունը) |
____ ____________ 20__ թ.
1. Մինչև 10 նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) մարդատար ավտոմեքենաների համար 25-րդ սյունակում լրացվում է 1 թիվը։
2. Մոտոցիկլետների համար 25-րդ սյունակում լրացվում է 2 թիվը։
3. 10 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) մարդատար ավտոմեքենաների համար 25-րդ սյունակում լրացվում է 3 թիվը։
4. Բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմեքենաների համար 25-րդ սյունակում լրացվում է 4 թիվը։»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական: