Գլխավոր տեղեկություն
Номер
N 99-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 26.01.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2023
Дата вступления в силу
27.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2023 թվականի N 99-Լ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1485-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) հավելվածի 33-րդ կետի 6-րդ ենթակետում «շուրջ» բառը փոխարինել «ավելի քան» բառերով.

3) հավելվածի 33-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) հավելվածի 33-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «10 տոկոս» բառերը, իսկ «(ֆրանշիզա)» բառից հետո լրացնել «, որի չափը յուրաքանչյուր գյուղատնտեսական տարվա համար սահմանվում է գործակալության խորհրդի կողմից» բառերով.

5) հավելվածի 34-րդ կետի 7-րդ ենթակետը «անձինք» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատերերը» բառերով.

6) հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

«10) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ)։».

7) հավելվածի 35-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) կողմ 2-ը գրություն-հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան սուբսիդավորման գումարի վճարումը՝ փոխանցելով այն ապահովագրական ընկերության բանկային հաշվին:».

8) հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Ծրագրի ընտրանքային մոնիթորինգը տարեկան պարբերականությամբ ապահովում է կողմ 2-ը՝ իրականացումը վերապահելով ՊՈԱԿ-ին։».

9) հավելվածի 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«40. Ծրագրի ընտրանքային մոնիթորինգի իրականացման կարգը մշակում և հաստատում է ՊՈԱԿ-ը՝ համաձայնեցնելով կողմ 2-ի հետ։».

10) հավելվածի 43-րդ կետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծրագիրը կիրականացվի 2025 թվականը ներառյալ՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված լինելու դեպքում։».

11) հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության մարզերում կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ