ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 81-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման NN 17 և 19 հավելվածներում՝
1) 8-րդ կետերի 1-ին ենթակետերը «ավարտական փաստաթղթի անվանումը,» բառերից հետո լրացնել «շնորհվող որակավորումը, Որակավորումների ազգային շրջանակում (այսուհետ՝ ՈԱՇ) համապատասխան մակարդակը,» բառերով.
2) 8-րդ կետերի 7-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«7) կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը, կրթական ծրագրի վերջնարդյունքները և դրանց համապատասխանությունը ՈԱՇ-ի վերջնարդյունքներին.».
3) 10-րդ կետերի 4-րդ ենթակետերի «ա» պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ՝
«ա. ըստ կրթության ձևի՝ կրթական ծրագրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ՈԱՇ-ի համապատասխան մակարդակի բնութագրերին (ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերին).».
4) N 1 ձևերում «Ուսուցման ավարտին տրվող որակավորումը» սյունակները «որակավորումը» բառից հետո լրացնել «ՈԱՇ-ի մակարդակը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|