Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 215-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.12.2022
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.12.2022
Дата вступления в силу
24.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ԿՈԴ

050.0215 Ն. 14.12.22

 

 

14 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 215-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի ներքին հսկողության համակարգին ներկայացվող պահանջներում ներառել ղեկավարների համապատասխանության գնահատմանը, մասնագիտական գիտելիքի ստուգմանը, որակավորմանը ներկայացվող պահանջները, հնարավորություն տալ բանկերին իրենց գործունեության բնույթին և ղեկավարների պարտականություններին բնորոշ որակավորման համակարգ ձևավորել, բարձրացնել բանկերի շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները․

1) Կանոնակարգի Բաժին 3-ում «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» բառերից հետո լրացնել «, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ», իսկ Գլուխ 3-ում «անձնակազմի կառավարում» բառերից հետո լրացնել «, ղեկավարների որակավորում և համապատասխանության գնահատում» բառերը,

2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով.

«20.1.Ներքին հսկողության համակարգը ղեկավարների մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգի առումով նվազագույնը նախատեսում է.

1) ղեկավարների մասնագիտական համապատասխանության գնահատման կարգը, ընթացակարգերը,

2) ղեկավարների «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջների ստուգման ընթացակարգերը,

3) ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման սկզբունքները և ընթացակարգերը, որակավորման գործընթացը, գնահատման սկզբունքները և գործընթացը, ընթացակարգերը, պատվիրակման դեպքում՝ որակավորող կազմակերպությանը ներկայացվող չափանիշները և ընտրության կարգը,

4) ղեկավարների որակավորման համապատասխանության ստուգման շարունակական ընթացակարգը,

5) Կենտրոնական բանկում գրանցվող ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, դրանց նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան