Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.02.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.02.2023
Дата вступления в силу
04.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 111-Ա

 

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-435-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

03.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 111-Ա որոշման

 

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս- խանատու պետական կառավարման մարմնի

անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապա-

հովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Պարտադիր հաշտարա-

րության կամ դատարանի

նախաձեռնությամբ հաշ-

տարարություն նշանակ-

վելու դեպքերում հաշտա-

րարության իրականաց-

ման համար հաշտարարի

վարձատրության դրույքա-

չափը սահմանելու, մինչև

երկու ժամ տևողությամբ

իրականացված հաշտա-

րարության դիմաց հաշ-

տարարի վարձատրու-

թյան գումարի վճարման

համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառա-վարության որոշման

ընդունում

ՀՀ արդարա-դատության

նախարարություն

2023 թ.

մայիսի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում։

«Հաշտարարության

մասին» օրենքում

լրացումներ և

փոփոխություններ

կատարելու մասին»

օրենքի 11-րդ հոդվածի

4-րդ կետ

2.

«Հաշտարարի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգը սահմանելու մասին»
ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում

ՀՀ արդարա-դատության նախարարություն

2023 թ.

հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի

3-րդ կետ

3.

«Հաշտարարների որակավորման դասընթացների ծրագիրը և ուսուցման կարգը հաստատելու մասին»
ՀՀ արդարադատության նախարարի հրա-

մանի ընդունում

ՀՀ արդարա-դատության նախարարություն

2023 թ.

հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 14-րդ հոդված

4.

«Որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավոր-

ման ստուգմանը մասնակ-

ցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման ընթացակարգը, ինչպես նաև օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ արդարա-դատության նախարարի հրամանի

ընդունում

ՀՀ արդարա-դատության նախարարություն

2023 թ.

հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 14-րդ հոդված

5.

«Արտոնագրված հաշտարարների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին»
ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում

ՀՀ արդարա-դատության նախարարություն

2023 թ.

հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 15-17-րդ

հոդվածներ

6.

«Մինչև «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքն ուժի մեջ մտնելն արտոնագրված հաշտարարների վերապատրաստման կարգը և ակադեմիական ժամերի քանակը

սահմանելու մասին»

ՀՀ արդարադատության նախարարի հրամանի

ընդունում

ՀՀ արդարա-դատության նախարարություն

2023 թ.

հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մաս

7.

«Հաշտարարների ինքնա-

կարգավորվող կազմա-

կերպության գործող

կառավարման մարմին-

ների լիազորությունները

դադարեցնելու և նոր

կառավարման մարմին-

ներ ձևավորելու նպատա-

կով ընդհանուր ժողովի

գումարման և անցկացման

կարգը սահմանելու

մասին» ՀՀ արդարադա-

տության նախարարի

հրամանի ընդունում

ՀՀ արդարա-դատության

նախարարություն

2023 թ.

հունիսի 1-ին

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում։

«Հաշտարարության

մասին» օրենքում

լրացումներ և

փոփոխություններ

կատարելու մասին»

օրենքի 24-րդ

հոդվածի 8-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

03.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ