ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2022 թվականի N 1554-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2023 թվականի ապրիլի 15-23-ը Երևանում անցկացվելիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի ընթացակարգի՝
1) շրջանակում նախաորակավորված մասնակիցների հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև հայտերով ներկայացվելիք փաստաթղթերը ու կանխավճարի մարման կարգը սահմանվում և 2-րդ փուլի հրավերով նախատեսվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ.
2) 2-րդ փուլի հրավերով նախատեսվում է նաև, որ՝
ա. մասնակիցը ներկայացնում է հայտի ապահովում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, հայտի ապահովման չափը սահմանվում է ծառայության կանխատեսվող և հրավերով սահմանված գնի երեք տոկոսի չափով: Եթե մասնակցի գնային առաջարկը գերազանցում է կանխատեսվող գնի երեք տոկոսը, ապա հայտի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի երեք տոկոսին,
բ. հայտի ապահովումը պայմանագիրը կնքած անձին վերադարձվում է ծառայության մատուցման պայմանագիրը կնքելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
գ. ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացնում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, որի չափը հավասար է ծառայության կանխատեսվող և հրավերով սահմանված գնի տասը տոկոսին: Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է կանխատեսվող գինը, ապա հայտի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի տասը տոկոսին,
դ. հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում բացվում են մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:
(1-ին կետը լրաց. 22.12.22 N 2019-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
06.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2022, N 2019-Ն | 23.12.2022, N 1554-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|