Գլխավոր տեղեկություն
Номер
N 73-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.02.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
02.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.02.2023
Дата вступления в силу
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 73-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՆԻՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 34,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզի տանիքի կառուցում Սպիտակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00257698) 2023 թվականի հունվարի 15-ին կնքված N 15/01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 6,291,419.77 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գլոբալ Քընսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06951956) 2023 թվականի հունվարի 15-ին կնքված N 15/01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 10,845,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 73-Ա որոշման

 

«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՆԻՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամաս 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի տանիքի կառուցում

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

34.500.000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզ, Սպիտակ համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 30-ից մինչև 2023 թվականի մայիսի

30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Տանիքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 21,655,000.

2. Տանիքի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 10,845,000 դրամ.

3. Բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում ՝ 2,000,000 դրամ: Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 30.03.2023 թ.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Տանիքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 21,655,000 դրամ.

2. Տանիքի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 10,845,000 դրամ.

3. Բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում՝ 2,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզ, Սպիտակի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ