Գլխավոր տեղեկություն
Номер
N 1993-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2022
Дата вступления в силу
23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2022 թվականի N 1993-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/1 և Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածով նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների՝ սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1993-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN

ը/կ

Բնակելի տարածքի անվանումը և հասցեն

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Մակերեսը

(քմ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության

իրավունքով տրվող

Հողամասը

1.

Քաղ. Երևան, Նոր-Նորք, Մոլդովական փող. 29/1 հանրակացարան, բնակարան 425

Հայրապետովա Վարդուհի Գարեգինի

AS0275288, տրված 11.07.2018 թ. 005-ի կողմից

16.9

125,093.8

սեփականության իրավունքով

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար

բաժիններով

2.

Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան),

բնակարան 214

Քլիջյան Նարեկ Հարությունի

AS0480289, տրված 11.01.2019 թ. 019-ի կողմից

17.6

185,762.02

սեփականության իրավունքով

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

3.

Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական

թաղամաս, 4/1

հանրակացարան

(էներգետիկական քոլեջի

հանրակացարան), 201 սենյակ

Քլիջյան Հարություն

Հովհաննեսի

Պետրոսյան Սուսաննա

Իսկանդարի

AU0313588, տրված

11.06.2021 թ. 019-ի կողմից

AR0510076, տրված

14.11.2017 թ. 019-ի կողմից

19.3

203,704.94

ընդհանուր բաժնային

սեփականության

իրավունքով,

հավասար

բաժիններով

ընդհանուր

բաժնային

սեփականության

իրավունքով՝

հավասար

բաժիններով

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ