Գլխավոր տեղեկություն
Номер
N 1016-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.12.2022-17.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.06.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
18.06.2021
Дата вступления в силу
19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2021 թվականի N 1016-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 55.1-ին հոդվածը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված «ՈրոտանԱրփա-Սևան» հիդրոհանգույցի (այսուհետ՝ հիդրոհանգույց) ջրային համակարգն իր սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտ շենքշինություններով, դրանց զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նաև հիմնական և շրջանառու այլ միջոցները (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):

2. Հաստատել հիդրոհանգույցի ջրային համակարգն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ կնքվելիք պայմանագրի պայմանները` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը նախապատրաստել հանձնվող-ընդունվող գույքի ցանկերը և անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրի նախագիծը, ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հիդրոհանգույցն անհատույց օգտագործման իրավունքով ընկերությանը հանձնելու համար:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և ընկերության միջև անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրի կնքումը՝ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից, հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու պահպանման աշխատանքներն ընկերության կողմից իրականացնելու համար:

(4-րդ կետը փոփ. 03.03.22 N 240-Ա, 29.12.22 N 2104-Ա)

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և ընկերության միջև կնքվող պայմանագրի և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) ծախսերն անհրաժեշտ է իրականացնել ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 1016-Ա որոշման

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի (այսուհետ` հիդրոհանգույց) ջրային համակարգն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ կնքվելիք պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիմնական նպատակն է ապահովել հիդրոհանգույցով առավելագույն ծավալով ջրի տեղափոխումը Սևանա լիճ, որի համար`

ա. ընկերությունը պարտավոր է ապահովել հետևյալ հիմնախնդիրների իրականացումը`

ապահովել հիդրոհանգույցի ջրային համակարգով Սևանա լիճ ջրի տեղափոխման ծավալը՝ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրաքանակների սահմաններում,

ապահովել հիդրոհանգույցի անվտանգ և անխափան շահագործումը, պահպանումը, ինչպես նաև շահագործող անձնակազմի կողմից անվտանգության նորմերի պահպանումը,

ապահովել ջրային համակարգի օտարման գոտում սանիտարական վիճակի պահպանումը,

ապահովել կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտավորությունների անթերի կատարումը, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1012-Ն որոշմամբ հաստատված Հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման և անվտանգության ապահովման իրականացման կարգի և սահմանված կարգով հաստատված «Որոտան-Արփա» թունելի հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր շահագործման և «Արփա-Սևան» թունելի և նրա հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման կանոնների (այսուհետ` շահագործման կանոններ) պահանջներից,

իրականացնել տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և (կամ) այլ աղբյուրներից ստացվելիք միջոցներով նախատեսված ծրագրով իրականացվելիք, ինչպես նաև այդ ծրագրից դուրս առաջացած հրատապ աշխատանքների (վթարային իրավիճակների դեպքում), անհրաժեշտության դեպքում, ընթացիկ և հիմնական վերանորոգման, վերակառուցման աշխատանքները.

բ. հիդրոհանգույցը շահագործելու և պահպանելու, ինչպես նաև ընթացիկ և հիմնական վերանորոգման, վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվելու են այդ նպատակի համար նախատեսված տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և (կամ) այլ աղբյուրներից ստացվելիք միջոցների սահմաններում, որի կապակցությամբ յուրաքանչյուր տարվա համար կկնքվի պայմանագիր կամ լրացուցիչ համաձայնագրեր:

Վերոնշյալ նպատակի համար տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և (կամ) այլ աղբյուրներից ստացվելիք գումարների սահմաններից դուրս առաջացած հրատապ աշխատանքների (վթարային իրավիճակների դեպքում) վերաբերյալ ընկերության հետ տարվում են լրացուցիչ քննարկումներ և, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Ընթացիկ և հիմնական վերանորոգման, վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), որոնք կազմվել են մինչև պայմանագիրն ուժի մեջ մտնելը, հանձնվում են ընկերությանը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից, իսկ դրանից հետո անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով կազմում է ընկերությունը «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի կողմից զննման արդյունքում կազմված թերությունների ակտերի հիման վրա և ներկայացնում է պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը, որոնք և հիմք են հանդիսանում նախատեսվող շինարարական աշխատանքների իրականացման համար:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ