Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-130-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (21.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.459
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.02.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.03.2007
Дата вступления в силу
21.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 27-ին

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-134-Ն) 2-րդ հոդվածում`

ա) «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

բ) տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան.».

գ) վերոհիշյալ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ`

«շրջիկ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք.

շրջածախ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուր.

բացօթյա առևտուր` առևտրի օբյեկտներից, այդ թվում` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերից և առևտրի իրականացման վայրերից դուրս` օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առևտուր.

դիլեր` կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող և նրա գործակալը հանդիսացող` արտադրանքի մանրածախ առևտրով զբաղվող վաճառող.

դիստրիբյուտոր` արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, տաղավարները, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս`

«6. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ հոդվածով`

 

«Հոդված 51.

Բացօթյա առևտրին ներկայացվող պահանջները

 

1. Բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:

3. Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:

Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջական գետնին, մայթին, սալահատակին:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ հոդվածով`

 

«Հոդված 61.

Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողին ներկայացվող պահանջները

 

Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողը պարտավոր է ապահովել`

ա) սույն օրենքի 51-րդ հոդվածի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «դ» և «ե» կետերի պահանջների կատարումը.

բ) ելնելով վաճառվող ապրանքների առանձնահատկություններից` սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան` պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով:»:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` օրենսդրությանը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով.».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետ`

«գ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:»:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «Աշխատողը» բառը փոխարինել «Անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`

ա) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի առևտրի կետերում, առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման և բացօթյա առևտրի վայրերում, շրջիկ առևտրի կետերի, շրջածախ առևտրի, էլեկտրոնային կապի, դիլերների միջոցով և ավտոմատներով:

3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը և գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը կնքվում է վաճառողի կնիքով կամ ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:».

բ) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

գ) 12-րդ մասի «զինամթերքի» բառը փոխարինել «փամփուշտների» բառով.

դ) 17-րդ և 18-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով և գործարանային արտադրության ավտոցիստեռններով:

18. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքն արգելվում է:».

ե) 20-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«20. Արտադրողները, մատակարարները, այդ թվում` դիստրիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների (այդ թվում` արտադրատեխնիկական նշանակության) վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:».

զ) 21-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

է) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-24-րդ մասերով`

«22. Դիստրիբյուտորի և դիլերի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:

23. Դիստրիբյուտորը և դիլերը պարտավոր են ապահովել սույն օրենքով սահմանված` վաճառողին և կատարողին ներկայացվող պահանջների կատարումը:

24. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը:»:

 

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) «հանրային սնունդ» հասկացության մեջ «սնունդ» բառից հետո լրացնել «(սննդի ապահովման ծառայություններ)» բառերով.

բ) «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս`

«8. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:»:

 

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Աշխատողներից` բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը և բուֆետապանը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական:

Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:»:

 

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Ելնելով կենցաղային ծառայության օբյեկտի առանձնահատկություններից` կենցաղային ծառայության օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:»:

 

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի «համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական» բառերով.

բ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:»:

 

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման պահպանման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:

 

Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ գլխով`

 

«Գ Լ ՈՒ Խ  51

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 171.

Հսկողության իրականացման կարգը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում (այսուհետ` ոլորտ) հսկողությունն իրականացվում է սույն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում:

2. Հսկողության իրականացման կարգը ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող հսկողության միջոցառումների ամբողջություն է:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են համապատասխան աշխատակիցների (այսուհետ` տեսուչներ) միջոցով:

4. Հսկողության իրականացումն սկսելու համար հիմք է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (այսուհետ` իրավասու անձ) հրամանը կամ հանձնարարագիրը:

5. Իրավասու անձի հրամանի կամ հանձնարարագրի համար հիմք են հանդիսանում օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և քաղաքացիներից (սպառողներից) ստացված առաջարկություններն ու առարկությունները:

6. Հսկողություն իրականացնելու մասին իրավասու անձն արձակում է հրաման կամ տալիս է հանձնարարագիր, որտեղ նշվում են հսկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեսուչների (տեսուչի) անունը, ազգանունը, հսկողություն իրականացնելու ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը:

Հրամանով կամ հանձնարարագրով չամրագրված տեսուչները (տեսուչը) իրավունք չունեն (չունի) մասնակցելու հսկողության իրականացմանը:

7. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ հսկողության ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան մեկ աշխատանքային օր, ընդ որում, հսկողության փաստացի սկսելու օր է համարվում հսկողություն իրականացվող օբյեկտում պահվող հսկողության մատյանում գրառում կատարելու օրը:

8. Տեսուչները (տեսուչը) սույն օրենքով սահմանված պահանջներին և գործունեության տեսակին համապատասխան` իրավունք ունեն (ունի) սույն օրենքով սահմանված պահանջների արձանագրված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով տալ հանձնարարականներ և հետևել դրանց կատարմանը:

9. Տեսուչները (տեսուչը) պարտավոր են (է)`

ա) պահպանել հսկողության իրականացման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

բ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:

10. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսուչները (տեսուչը) հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա կազմում են (է) արձանագրություն երկու օրինակից, իսկ խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք:

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության և տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատում է առևտրի և ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը:

11. Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) երկու օրվա ընթացքում ներկայացնում են (է) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունն ստորագրում են (է) տեսուչները (տեսուչը), տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում ստորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում: Արձանագրությունն ստորագրելուց ստորագրողների հրաժարվելու դեպքում այդ մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրությունն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը: Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

12. Հսկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի`

ա) ծանոթանալու հսկողության իրականացման ժամանակ կազմված արձանագրությանը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու տեսուչների (տեսուչի) ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում` բաց թողնված օգուտների հատուցում.

գ) տնտեսավարող սուբյեկտի շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով, հսկողության իրականացմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:

14. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է`

ա) կատարել սույն օրենքով սահմանված պահանջները.

բ) չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին.

գ) կատարել տեսուչների (տեսուչի) օրինական պահանջներն ու ցուցումները:

15. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) պատասխանատվություն են (է) կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Տեսուչների (տեսուչի) գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են (է) բողոքարկվել այն լիազոր մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են (է) տեսուչները (տեսուչը): Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու հսկողության իրականացումը:

Լիազոր մարմնում բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

Լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 31
Երևան
ՀՕ-130-Ն