Գլխավոր տեղեկություն
Номер
N 187
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.05.2000-10.06.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.03.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.1999
Дата вступления в силу
15.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.2001

041.0187.31.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 31 մարտի 1999 թվականի N 187
քաղ. Երևան 

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կառավարման մեխանիզմները կատարելագործելու, տնտեսական առավել նպատակաուղղված և արդյունավետ որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգ ձևավորելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել`

ա) պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության դիտարկումների (մոնիտորինգ) պարբերաբար իրականացումը.

բ) տնտեսության համապատասխան ճյուղերի շարքը դասվող պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների տարեկան և եռամսյակային ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունների ստացումը օրենքով սահմանված ժամկետներում.

գ) պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների գործունեության իրականացումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության դիտարկումների (մոնիտորինգ) անցկացման մասին մեթոդական ցուցումներին համապատասխան.

դ) ընտրանքային եղանակով ընտրված ընկերությունների վերաբերյալ (ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) վերլուծության արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` 1998 և 1999 թվականների տարեկան արդյունքներով` մինչև 2000 թվականի մայիսի 25-ը, իսկ 2000 թվականի և հետագա տարիների յուրաքանչյուր եռամսյակի հաշվետվությունների արդյունքներով` եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում:

Ընտրանքային եղանակով նշված ցանկում չընդգրկված ընկերությունների գործունեության արդյունքների վերլուծությունը քննարկել համապատասխան պետական կառավարման մարմինների կոլեգիաների նիստերում:

(1-ին կետը փոփ. 07.10.99 N 621, խմբ. 02.05.00 N 237) 

2. «Հայկական ատոմակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության «Հրազդանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերություն», «Մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու շարժակազմ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության, «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տարեկան և 1999 թվականի ընթացիկ (ամսական) գործունեության ֆինանսական հսկողության (մոնիտորինգ) պարբերաբար իրականացման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

Սահմանել, որ նշված ընկերությունները պարտավոր են, հաշվապահական հաշվառումը կարգավորող մարմնի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերից ու դրանք ներկայացնելու ժամկետներից բացի, վերլուծական և սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա կազմել ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել նաև լրացուցիչ տեղեկատվություն` վերջինիս կողմից սահմանված ձևերով և ժամկետներում:

(2-րդ կետը խմբ. 10.06.99 N 354, փոփ., լրաց. 07.10.99 N 621) 

3.(կետն ուժը կորցրել է 02.05.00 N 237)  

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ. 
մարտի 31-ի N 187 որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

պետական եվ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների 1998 թվականի տարեկան եվ 1999 թվականի եռամսյակային գործունեության արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելու

 

 1. 1998 թվականի տարեկան տեղեկատվությունը ներկայացնելու ժամանակացույց

 

ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների անվանումները

ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինների ամփոփ հաշվետվությունները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու ժամկետը

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

ՀՀ արդյունաբերության և առևտրի 04.05.99  02.06.99
ՀՀ առողջապահության 28.04.99 27.05.99
ՀՀ արդարադատության 30.04.99 31.05.99
ՀՀ արտաքին գործերի 03.05.99 01.06.99
ՀՀ բնապահպանության 04.05.99 03.06.99
ՀՀ գյուղատնտեսության 27.04.99 25.05.99
ՀՀ էներգետիկայի 30.04.99 26.05.99
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության 23.04.99 14.05.99
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության 26.04.99 18.05.99
ՀՀ սեփականաշնորհման 29.04.99 27.05.99
ՀՀ սոցիալական ապահովության 29.04.99 24.05.99
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության 30.04.99 31.05.99
ՀՀ պաշտպանության  03.05.99 03.06.99
ՀՀ ֆինանսների 29.04.99 19.05.99
ՀՀ տրանսպորտի  28.04.99  20.05.99
ՀՀ քաղաքաշինության 03.05.99 27.05.99
ՀՀ կրթության և գիտության 27.04.99 21.05.99
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի 26.04.99 19.05.99
Երևանի քաղաքապետարան 28.04.99 27.05.99
Շիրակի մարզպետարան 30.04.99 31.05.99
Լոռու մարզպետարան 03.05.99 01.06.99
Վայոց ձորի մարզպետարան 04.05.99 03.06.99
Տավուշի մարզպետարան 23.04.99 14.05.99
Արարատի մարզպետարան 26.04.99 18.05.99
Կոտայքի մարզպետարան 29.04.99   27.05.99
Գեղարքունիքի մարզպետարան 29.04.99 24.05.99
Արմավիրի մարզպետարան 29.04.99  19.05.99
Արագածոտնի մարզպետարան 27.04.99 21.05.99
Սյունիքի մարզպետարան 26.04.99 19.05.99

 

2. 1999 թվականի առաջին եռամսյակի տեղեկատվությունը ներկայացնելու ժամանակացույց

 

ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների անվանումները

ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինների ամփոփ հաշվետվությունները
ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու ժամկետը

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

ՀՀ արդյունաբերության և առևտրի 20.05.99  17.06.99
ՀՀ առողջապահության 14.05. 14.06.99
ՀՀ արդարադատության 18.05.99 15.06.99
ՀՀ արտաքին գործերի 19.05.99 16.06.99
ՀՀ բնապահպանության 20.05.99 18.06.99
ՀՀ գյուղատնտեսության 13.05.99 10.06.99
ՀՀ էներգետիկայի 18.05.99 11.06.99
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության 12.05.99 04.06.99
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության 12.05.99 04.06.99
ՀՀ սեփականաշնորհման 17.05.99 14.06.99
ՀՀ սոցիալական ապահովության 17.05.99 09.06.99
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության 18.05.99 15.06.99
ՀՀ պաշտպանության 19.05.99 18.06.99
ՀՀ ֆինանսների 17.05.99 04.06.99
ՀՀ տրանսպորտի 14.05.99 07.06.99
ՀՀ քաղաքաշինության 19.05.99 14.06.99
ՀՀ կրթության և գիտության 13.05.99 08.06.99
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի 12.05.99 04.06.99
Երևանի քաղաքապետարան 14.05.99 14.06.99
Շիրակի մարզպետարան 18.05.99 15.06.99
Լոռու մարզպետարան 19.05.99 16.06.99
Վայոց ձորի մարզպետարան 20.05.99 18.06.99
Տավուշի մարզպետարան 12.05.99 04.06.99
Արարատի մարզպետարան 12.05.99 04.06.99
Կոտայքի մարզպետարան 17.05.99 14.06.99
Գեղարքունիքի մարզպետարան 17.05.99 04.06.99
Արմավիրի մարզպետարան 17.05.99  14.06.99
Արագածոտնի մարզպետարան 13.05.99 08.06.99
Սյունիքի մարզպետարան 12.05.99 04.06.99

(հավելվածը փոփ. 07.10.99 N 621)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

Է. Թադևոսյան