ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1956-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/1, Արարատի մարզ, քաղաք Արարատ, Աբովյան 12, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս Կոմերիտմիության 2/1 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ 1-3 % թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1956-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Բնակելի տարածքի անվանումը և հասցեն |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Մակերեսը քառ. մ |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության իրավունքով տրվող |
Հողամասը |
1. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող. 29/1 հանրակացարան, բնակարան 429 |
Քոչարյան Սվետլանա Սերգեյի Քոչարյան Մեխակ Ալեքսանդրի |
007310626, տրված 14.01.2016 թ. 005-ի կողմից AN0771296, տրված 24.12.2013 թ. 005-ի կողմից |
33.5 |
247,967.00 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
2. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող. 29/1 հանրակացարան, բնակարան 708 |
Հաննհյան Սիլվա Կարկուրի Քալեջյան Դավիթ Արդաշիսի Քալեջյան Մարիանա Դավիթի |
007191687, տրված 14.03.2016 թ. 099-ի կողմից AP0568423, տրված 29.08.2016 թ. 099-ի կողմից AU0407016, տրված 03.11.2020 թ. 005-ի կողմից |
16.9 |
125,093.80 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
3. |
Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12, հանրակացարան, բնակարան 71 (նախկին՝ 12/4-28) |
Ալավերդյան Անահիտ Ավետիքի Վարդանյան Գրիգոր Լադիկի Վարդանյան Դավիթ Գրիգորի Վարդանյան Էլիզաբեթ Գրիգորի Վարդանյան Վլադիկ Գրիգորի |
AR0285222, տրված 06.05.2017 թ. 026-ի կողմից AN0262991, տրված 15.11.2012 թ. 026-ի կողմից Ծնված՝ 01.06.2017 թ. Ծնված՝ 05.06.2011 թ. Ծնված՝ 20.10.2008 թ. |
13.9 |
81,650.41 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
4. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), բնակարան 210 |
Բարսեղյան Անահիտ Սենիկի Առաքելյան Լուսինե Գրիշայի Առաքելյան Աշոտ Սարգիսի Առաքելյան Գոռ Սարգիսի |
AT0568244, տրված 23.09.2020 թ. 019-ի կողմից AS0519116, տրված 12.03.2019 թ. 019-ի կողմից Ծնված՝ 12.12.2004 թ. Ծնված՝ 11.04.2006 թ. |
16.5 |
174,151.89 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
5. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), բնակարան 205 |
Փարսադանյան Նարեկ Սուրենի |
AT0618281, տրված 24.12.2020 թ. 019-ի կողմից |
12.4 |
130,877.78 |
սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
6. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան), բնակարան 226 |
Ռաթևոսյան Աիդա Հակոբի Ռաթևոսյան Վազգեն Արտավազդի Ռաթևոսյան Վարդան Վազգենի |
AN0696754, տրված 01.11.2013 թ. 019-ի կողմից AN0438827, տրված 11.04.2013 թ. 019-ի կողմից AP0275164, տրված 05.05.2015 թ. 019-ի կողմից |
17.2 |
181,540.15 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
7. |
Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 հասցեի հանրակացարան, սենյակ 205 |
Հարությունյան Վարդիթեր Սուրենի Մաթևոսյան Վիտալի Վահեի |
009836610, տրված 18.01.2018 թ. 032-ի կողմից Ծնված՝ 06.01.2014 թ. |
37.8 |
442,912.05 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |