Գլխավոր տեղեկություն
Номер
N 1948-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.12.2022
Дата вступления в силу
16.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1948-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1443-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) հավելվածով նախատեսված ցանկը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25․1-25․3-րդ կետերով.

 

«

25.1.

7309005900

Պահամաններ

Պահամաններ, տարաներ և համանման տարաներ ցանկացած նյութի համար (բացի սեղմված կամ հեղուկ գազից), 300 լիտրից ավելի տարողությամբ, ոչ ավելի 100 000 լիտր

կգ

50 000

ԵՄ, Չինաստան, Վրաստան, ԱՄԷ

ԵՄ, Չինաստան, Վրաստան, ԱՄԷ

200 000 000

 

25.2.

6909900000

Կարասներ

Արտադրության մեջ օգտագործվող կավե և կերամիկական տարաներ, որոնք օգտագործվում են ապրանքների պահպանման համար

կգ

50 000

ԵՄ, Չինաստան, Վրաստան, ԱՄԷ

ԵՄ, Չինաստան, Վրաստան, ԱՄԷ

60 000 000

 

25.3.

8427201909

Ամբարձիչ

Ինքնագնաց ամբարձիչներ 1 մ կամ ավելի բարձրությամբ

հատ

5

ԵՄ, Չինաստան, Վրաստան, ԱՄԷ

ԵՄ, Չինաստան, Վրաստան, ԱՄԷ

60 000 000

 
».

2) հավելվածով նախատեսված ցանկը 102-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 103-րդ կետով.

 

«

103.

3914000000

Իոնափոխանակման խեժեր նախատեսված կոնյակի ֆիլտրման համար

Պոլիմերներից ստացված իոնափոխանակման խեժեր՝ առաջնային ձևերով

կգ

20 000

ԵՄ, Չինաստան, Վրաստան, ԱՄԷ

ԵՄ, Չինաստան, Վրաստան, ԱՄԷ

20 000 000

 
».

3) հավելվածով նախատեսված ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «6 875 697 110» թիվը փոխարինել «8 740 088 776» թվով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

15.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ