Գլխավոր տեղեկություն
Номер
N 52-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
18.01.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
18.01.2023
Дата вступления в силу
19.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 52-Ա

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 63,482,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տարեցների խնամք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 06940684) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) Լոռու ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 03108134348 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,270,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էյ Ի Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2022 թվականի նոյեմբերի 13-ին կնքված N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերման ծառայությունների մատուցում` 99,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 8004271 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ) Լոռու կենտրոնի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված N 510100708 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 360,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Սպարապետ» ՍՊԸ -ի հետ (ՀՎՀՀ՝ 06915002) 2022 թվականի նոյեմբերի 11-ին կնքված թիվ 22-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի, կենցաղային և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 18,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2022 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 11/22/23-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 3-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 52-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ»

 

1.

Ծրագրի նպատակը

Վանաձորի տարեցների տան խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների խնամքի կազմակերպում, նրանց սոցիալական պահանջմունքների բավարարում, բժշկական, հոգեբանական օգնության ցուցաբերում և կազմակերպում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի Հայ օգնության ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ), ամերիկահայ բարերարներ` Գևորգ և Սիրվարդ Գարամանուկներ, Շահան Արծրունի

4.

Ծրագիրը կատարողը

«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ (հասցե` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մայմեխի խճուղի 8, ՀՎՀՀ` 06940684)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մայմեխի խճուղի 8:

Բնագավառը` սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

63,482,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Վանաձորի տարեցների տանը մշտապես բնակվող 55 սոցիալապես անապահով տարեցներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հիմնադրամի խնամքի տակ գտնվող սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպում, դրա իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, տարեցների սոցիալական պահանջմունքների բավարարում, նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար բազմատեսակ հետաքրքիր և մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում, ըստ անհրաժեշտության հոգեբանական օգնության տրամադրման կազմակերպում 2023 թվականի ամբողջ ընթացքում, որը ներառում է նրանց խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, առողջապահական, օրվա զբաղմունքի կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և տնտեսական ծախսերը, ինչպես նաև` խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և

սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, այդ թվում`

1. Տարեցների տանը բնակվող տարեցների համար նպաստավոր պայմանների ստեղծում, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝    
1) կոմունալ և կապի ծառայություն 8,425,000 դրամ
2) շենքի շահագործում և պահպանում 1,000,000 դրամ
2. Տարեցների խնամքի, հիգիենայի կազմակերպում, սոցիալական պահանջմունքների բավարարում, մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝  
1) սննդի, տնտեսական ապրանքների ձեռքբերում 22,142,610 դրամ
2) հագուստի, անկողնային և կենցաղային պարագաների ձեռքբերում 600,000 դրամ
3) մեքենասարքավորումների, տրանսպորտային միջոցների շահագործման և պահպանման ծախսեր 1,600,000 դրամ
4) խնամքի, սոցիալական և հոգեբանական աշխատանքներ (մասնագետների աշխատավարձեր) 20,376,290 դրամ
5) դեղորայք, բժշկական և հիգիենիկ պարագաներ 2,300,000 դրամ
6) մշակութային միջոցառումների կազմակերպում 200,000 դրամ
3. Այլ ծախսեր (պարտադիր վճարներ` ավտոմեքենայի գույքահարկ ապահովագրություն, բժշկական լիցենզիայի պետական տուրք, բանկային ծախսեր, աշխատողների պարբերական բուժքննություն), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը 337,000 դրամ
4. Կազմակերպական ծախսեր, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը 6,501,100 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների ծավալները կազմում են 37,181,610 դրամ, այդ թվում`

 

1) գազամատակարարում 

2) էլեկտրաէներգիայի մատակարարում

3) գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում և տեխնիկական անվտանգության փորձաքննություն

4) հեռախոսակապի գծով ծառայություն

5) աղբահանություն և դեռատիզացիոն աշխատանքների կատարում

6) սննդամթերքի ձեռքբերում

7) տնտեսական ապրանքներ, կենցաղային և հիգիենիկ պարագաների ձեռքբերում

8) հագուստեղենի, կոշկեղենի ձեռքբերում

9) անկողնային պարագաների ձեռքբերում

10) շենքի շահագործման համար նյութերի ձեռքբերում և վերանորոգում

11) տրանսպորտային միջոցների շահագործում (վառելիք)

12) մեքենասարքավորումների, տրանսպորտային միջոցների ընթացիկ նորոգում և պահպանում

13) դեղորայք, բժշկական հիգիենիկ պարագաների ձեռքբերում

14) գրենական և գրասենյակային պիտույքների ձեռքբերում

15) համակարգչային տեխնիկայի և հաշվապահական ծրագրի սպասարկում

16) աշխատակազմի պարբերական բուժզննություն

17) տարեկան աուդիտի անցկացում

4,270,000 դրամ
3,500,000 դրամ
130,000 դրամ

360,000

դրամ

165,000

դրամ

20,942,610

դրամ

1,200,000

դրամ

350,000

դրամ

250,000

դրամ

1,000,000

դրամ

1,100,000

դրամ

500,000

դրամ

2,300,000

դրամ

144,000

դրամ

200,000

դրամ

170,000

դրամ

600,000

դրամ

 

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման կազմակերպման ծախսերը կազմում են 6,501,100 դրամ, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժողության 10.24 %-ը:

Այն իր մեջ ներառում է`

1) վարչական անձնակազմի աշխատանքի վարձատրություն

5,413,100

դրամ

2) գործուղումներ

144,000

դրամ

3) գրենական պիտույքների ձեռքբերում

144,000

դրամ

4) համակարգչային տեխնիկայի և հաշվապահական ծրագրի սպասարկում

200,000

դրամ

5) տարեկան աուդիտի անցկացում

600,000

դրամ

 

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Լոռու մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Ամերիկայի ՀՕՖ-ի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված

կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ