Գլխավոր տեղեկություն
Номер
N 51-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2023
Дата вступления в силу
20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 51-Ա

 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի հունվարի 22-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա՝ հունվարի 22-26-ը և հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ) և Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ՝ հունվարի 26-27-ը)՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում լսումներին մասնակցելու և քննարկումներ ունենալու, ինչպես նաև Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքները պաշտպանելով՝ դատավորները պաշտպանում են ժողովրդավարությունը» թեմայով սեմինար-քննարկմանը մասնակցելու նպատակով, իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Լիպարիտ Դրմեյանին և գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանին 2023 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում լսումներին մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով:

2. Եղիշե Կիրակոսյանի` Նիդերլանդների Թագավորություն և Ֆրանսիայի Հանրապետություն, իսկ Լիպարիտ Դրմեյանի և Արամ Արամյանի՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան