ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 08.08.19 N 1048-Ն)
27 մայիսի 2015 թվականի N 568-Ն
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հաշվառման և հերթագրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման |
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Անպտղության հաղթահարման» բյուջետային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով հետազոտությունների և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված ծավալները, շահառուներին ներկայացվող պահանջները, ընթացակարգերը և դրանց հետ կապված իրավահարաբերությունները:
2. Սույն կարգում «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում» ու «Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում» հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված իմաստով:
3. Անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, բժշկական օգնության և սպասարկման ծավալներն են՝
1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում.
2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով մինչ արհեստական սերմնավորումն ու արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով.
3) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով՝ սերմնավորման փորձեր առավելագույնը 6 դաշտանային ցիկլի ընթացքում.
4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:
(3-րդ կետը փոփ. 05.01.23 N 22-Ն)
4. Արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացվում է պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` պետության կողմից 50 տոկոս մասնակցությամբ:
5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր դեպքում, ըստ բժշկական ցուցումների, կարող է տրամադրվել սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված ծավալների ցանկացած անհրաժեշտ համակցություն (պատճառագիտության հետազոտում և բուժում, հետազոտություններ` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում):
6. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չեն ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը:
7. Դոնորական ձվաբջջի և (կամ) դոնորական սերմնաբջջի օգտագործմամբ, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում փոխնակ մոր, սեռաբջջի (սեռաբջիջների) դոնորի (դոնորների) ծախսերը փոխհատուցվում են շահառուի կողմից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ սահմանված շահառուների:
(7-րդ կետը լրաց. 30.06.22 N 968-Ն)
8. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով անպտղության պատճառագիտության հետազոտման և բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատությունների կողմից:
9. Անպտղության բուժման և հաղթահարման նպատակային ամենամյա ծրագրի ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով:
2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն՝
1) 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման)՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք, որոնք պատկանում են 20-35 (ներառյալ) տարիքային խմբին, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում՝ 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը.
2) 36-42 (ներառյալ) տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք` սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ծավալներով.
3) սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին` սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում՝ 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը.
4) զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողները` սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում՝ կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը:
(10-րդ կետը խմբ. 04.06.20 N 875-Ն, փոփ. 25.02.21 N 227-Ն, խմբ. 05.01.23 N 22-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 05.01.23 N 22-Ն)
11.1. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալներից կարող են օգտվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնողները, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով:
(11.1-ին կետը լրաց. 25.02.21 N 227-Ն, խմբ. 30.06.22 N 968-Ն, փոփ. 05.01.23 N 22-Ն)
3. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒ ԲՈՒԺՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կապակցությամբ շահառուն իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ տվյալ տարում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով համապատասխան տեսակի ծառայությունների մատուցման պայմանագիր ունեցող կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն)՝ իր ընտրությամբ:
13. Կազմակերպությունը բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայությունները մատուցում է ըստ դիմումների էլեկտրոնային գրանցման հաջորդականության, սույն որոշման N 2 հավելվածով հաստատված շահառուների հերթագրման կարգին համապատասխան:
14. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումների, հակացուցումների, սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված ծավալներին համապատասխան՝ պացիենտին անհրաժեշտ բուժօգնության և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդի (մեթոդների) որոշման, ինչպես նաև սույն հավելվածի 10-րդ և 11.1-ին կետերի պահանջներին համապատասխանության հարցը քննարկելու և որոշում կայացնելու նպատակով կազմակերպությունում ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
(14-րդ կետը փոփ. 05.01.23 N 22-Ն)
15. Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից (բուժհաստատության տնօրեն կամ բուժական գծով տեղակալ, ռեպրոդուկտոլոգիական ծառայության ղեկավար, անպտղության պատճառագիտությամբ զբաղվող երկու մասնագետներ, մասնագիտական ասոցիացիայի ներկայացուցիչ):
16. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է կազմակերպության տնօրենի հրամանով:
17. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Առաջին նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներից ընտրվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկը:
18. Հանձնաժողովը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար կարող է տալ`
1) դրական եզրակացություն՝ բուժօգնության ծավալների և տեսակների նշումով.
2) բացասական եզրակացություն բուժօգնության տրամադրման մերժման հիմքերի նշումով:
19. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են և համարակալվում: Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
20. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ դիմումների մուտքագրման փաստի` 10-օրյա ժամկետում, անհրաժեշտության դեպքում, ավելի հաճախ:
21. Հանձնաժողովը նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցում է շահառուին:
22. Անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կապակցությամբ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացին (այսուհետ` դիմումատուն) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում` սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան.
2) կնոջ, տղամարդու` անձնագիր, նույնականացման քարտ.
3) սույն հավելվածի 10-րդ և 11.1-ին կետերով նախատեսված պահանջներին համապատասխան՝ դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր, իսկ 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված բնակավայրերի բնակիչ հանդիսացող շահառու ամուսիններից մեկը` նաև տեղեկանք բնակության վայրից` մշտապես բնակվելու և տեղեկանք ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից` մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու վերաբերյալ, ընդ որում` շահառու ամուսիններից մեկի հաշվառման և մշտական բնակության վայրերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկին.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթուղթը (ամուսնության վկայական).
5) Էպիկրիզ (բժշկական փաստաթղթեր) նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին` տրված պացիենտի բուժօգնությունն իրականացրած բժշկական հաստատության կամ տարածքային սպասարկման կանանց կոնսուլտացիայի կողմից (եթե կինը մինչև դիմելը հետազոտվել և (կամ) անպտղության կապակցությամբ ստացել է բժշկական օգնություն): Առաջնակի հետազոտվող անպտուղ զույգերի դեպքում բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվում:
(22-րդ կետը փոփ. 25.02.21 N 227-Ն, խմբ. 05.01.23 N 22-Ն)
23. Դիմումը մուտքագրվում է էլեկտրոնային առողջապահական համակարգ` սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված դիմումին կից ներկայացվող բոլոր փաստաթղթերի ներկայացման դեպքում: Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը:
24. Հանձնաժողովը շահառուի դիմումը և կից փաստաթղթերն ուսումնասիրում և քննարկում է նիստում մինչև 10 աշխատանքային օրվա, իսկ լրացուցիչ ուսումնասիրության կարիքի դեպքում՝ մինչև 20 օրացուցային օրվա ընթացքում:
25. Շահառուն իր ցանկությամբ կարող է մասնակցել իր դեպքի հանձնաժողովային քննարկման արդյունքների ամփոփմանը:
26. Հանձնաժողովի կողմից դիմումատուի գործն ուսումնասիրելու արդյունքում տրվում է եզրակացություն՝ սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան: Դիմումը բավարարելու և ուղեգիր տրամադրելու վերաբերյալ եզրակացության դեպքում նշվում է մատուցվելիք ծառայությունների ծավալը և տեսակները:
27. Սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ուղեգիրը` սույն հավելվածի N 3 ձևին համապատասխան, տրամադրում է բուժհաստատության հանձնաժողովը` կցելով քաղվածք հանձնաժողովի եզրակացությունից՝ հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
28. Սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետով և 4-րդ կետով նախատեսված դեպքերում` որպես նորագույն և թանկարժեք բուժօգնության տեսակ, արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով հանձնաժողովի` էլեկտրոնային եղանակով ստացված եզրակացությունը:
(28-րդ կետը լրաց. 05.01.23 N 22-Ն)
29. Դիմումի ընթացքը կարող է մերժվել հետևյալ դեպքերում`
1) դիմումատուն չի բավարարում սույն հավելվածի 10-րդ և 11.1-ին կետերով սահմանված պայմաններին.
2) առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշման 11-րդ և 17-րդ կետերով սահմանված վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հակացուցումներ.
3) սեփական ձվաբջջով արհեստական բեղմնավորման կամ սեփական արգանդում սաղմի ներդրման նպատակահարմարության բացակայություն, որի մասնագիտական եզրակացության համար կարող է հիմք հանդիսանալ մեթոդի կիրառման արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակը, առա- ջացնելով դոնորական ձվաբջջի կամ փոխնակ մոր ծառայությունների կիրառման անհրաժեշտություն: Վերջինիս բժշկական պատճառների ցանկը ներառում է՝
ա. հակամյուլլերային հորմոնի 1 նգ/մլ-ից ցածր մակարդակը, ընդ որում սույն որոշման 11.1.-ին կետով սահմանված շահառուների խմբի համար հակամյուլլերային հորմոնի ստորին սահման է համարվում մինչև 40 տարեկանը` 0,6 նգ/մլ, 40-43 տարեկանում` 1 նգ/մլ, 44 տարեկան և ավելի տարիքի դեպքում բեղմնավորումը կատարվում է դոնորական ձվաբջջով,
բ. երկու ձվարաններում անտրալ ֆոլիկուլների 5-ից պակաս քանակը,
գ. արտամարմնային բեղմնավորման 3 և ավելի անհաջող փորձը,
դ. արգանդի ախտաբանություններ` բարակ` 5 մմ-ից պակաս էնդոմետրիում, հիպոպլազիա` 3-4-րդ աստիճանի, արգանդի զարգացման արատներ:
(29-րդ կետը խմբ. 30.06.22 N 968-Ն, փոփ. 05.01.23 N 22-Ն)
30. Դիմումի մերժման դեպքում դիմումատուն չի զրկվում կրկին դիմելու իրավունքից (մերժման հիմքերի վերացման դեպքում):
31. Անպտղության բուժման և հաղթահարման նպատակային ամենամյա ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունն ստացված արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություն՝ սույն հավելվածի N 4 ձևին համապատասխան:
Ձև N 1
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ _____________________________________
______________________________________________________________________________________
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ ___________________________________ -ԻՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԿԻՆԸ ______________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
ԱՄՈՒՍԻՆԸ ________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ/ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԱՅՐԸ _________________________________________
_____________________________________________________________________________________
(քաղաքը/մարզը, գյուղը, փողոցը, տունը/շենքը, բնակարանը)
ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ (ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ) ՀԱՄԱՐԸ, ՍԵՐԻԱՆ ___________________________________________
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ________________________________________________
Դ Ի Մ ՈՒ Մ
Անպտղության կապակցությամբ խնդրում ենք դիտարկել սույն դիմումը և տրամադրել բժշկական օգնության և սպասարկման ստորև ներկայացված տեսակը (տեսակները)` ընդգծել/նշել)
1) անպտղության պատճառագիտության հետազոտում ու բուժում.
2) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում (մինչ արհեստական սերմնավորումը/արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ, արհեստական սերմնավորում, արտամարմնային բեղմնավորում` ընդգծել/նշել):
(Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տարատեսակները նշվում են, եթե անպտուղ զույգը նախապես հետազոտված է և առկա է ռեպրոդուկտոլոգի մասնագիտական եզրակացությունը` ցուցված մեթոդի վերաբերյալ/կցվում է դիմումին):
Հայտարարում ենք, որ վերհուշությունում (անամնեզում) չենք ունեցել՝
1) անպտղության պատճառագիտության համալիր հետազոտություն, այդ թվում՝ լապարոսկոպիա և հիստերոսկոպիա.
2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների` արտամարմնային բեղմնավորման 3 և ավելի փորձ:
Խնդրում եմ (ենք) իմ (մեր) բուժօգնության կազմակերպման ժամկետների և հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ինձ (մեզ) ծանուցել կապի հետևյալ միջոցով ---------------------------------------------------------------
Տեղեկացված ենք, որ՝
Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չեն ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար դոնորի (դոնորների) ծառայությունների փոխհատուցումը:
ԴԻՄՈՂՆԵՐ
__________________________________________________________
(կնոջ անունը, ազգանունը, հայրանունը/ստորագրությունը)
___________________________________________________________
(ամուսնու անունը, ազգանունը, հայրանունը/ստորագրությունը)
______ _____________ 20 թ.
Ձև N 2
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՊԱՑԻԵՆՏԻՆ (ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ) ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻ/ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
______________________________________________________________________________
(բժշկական կազմակերպության անվանումը)
1. Մասնագիտական հանձնաժողովը, մասնակցությամբ հետևյալ մասնագետների (անունները, ազգանունները, հայրանունները)
1) ___________________________________________________________________
2) ___________________________________________________________________
3) ___________________________________________________________________
4) ___________________________________________________________________
5) ___________________________________________________________________
2. Ուսումնասիրելով և քննարկելով շահառու (շահառուներ)`
___________________________________________________________________ -ի
և ____________________________________________________________ դիմումը և կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև առկա հետազոտությունների արդյունքները, հանգեց հետևյալ եզրակացության`
Պացիենտի (ամուսնական զույգի) մոտ ախտորոշվում է ___________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
1. Պացիենտի (ամուսնական զույգի) անպտղության դեպքի հետագա վարումը`
1) հիմնավորված է և անպտղության բուժման և (կամ) հաղթահարման համար ցուցված է (են) բուժօգնության և սպասարկման հետևյալ ծավալները և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տարատեսակները`
□ անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում
□ մինչ արհեստական սերմնավորումը կամ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ (նշել/ընդգծել)
□ արհեստական սերմնավորում` ամուսնու սերմով
□ արհեստական սերմնավորում` դոնորական սերմով (դոնորին փոխհատուցումը` շահառուի կողմից)
□ արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի կիրառում` սեփական ձվաբջջով
□ արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի կիրառում` դոնորական ձվաբջջով (դոնորին փոխհատուցումը` շահառուի կողմից)
□ արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձի կիրառում` արտոնյալ պայմաններով (պետության կողմից 50% մասնակցությամբ)
□ հավելյալ ստացված սաղմի (սաղմերի) տեղադրում արգանդի խոռոչ:
2) մերժվում է, հետևյալ հիմնավորմամբ՝
ա. առկա է հակացուցում _______________________________________________
բ. կիրառվելիք մեթոդի արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակ (նշել պատճառը/պատճառները).
______________________________________________________________________
3) այլ նշումներ ________________________________________________________
3. Մենք` շահառուներս ծանոթացել ենք մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, տեղեկացված ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդների արդյունավետության և հնարավոր ելքերի մասին, որի համար ստորագրում ենք (լրացվում է դեպքի ուսումնասիրության արդյունքների ամփոփմանը շահառուի մասնակցության դեպքում).
Կինը _____________________________, Ամուսինը _______________________
2. Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, հայրանունները և ստորագրությունները`
1) _______________________________________________________________
2) _______________________________________________________________
3) _______________________________________________________________
4) _______________________________________________________________
5) _______________________________________________________________
______ _____________ 20 թ.
Ձև N 3
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N..........
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՄԻՆՉ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
(տրվում է բժշկական կազմակերպության մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա (եզրակացությունը կցվում է ուղեգրին) և ուժի մեջ է տալու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում)
_______________________________________________________________________________
(բժշկական կազմակերպության անվանումը)
______________________________________________________________________________
(բժշկական կազմակերպության տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը)
Ուղեգրվում է (են)`
քաղ. _________________________________________________________________________
(շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
(բնակության/հաշվառման հասցեն)
Անպտղության կապակցությամբ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով (ընդգծել/նշել) բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հետևյալ ծավալի/տեսակի ծառայություններ ստանալու համար (անհրաժեշտ ծավալը/տեսակը (տեսակները) ընդգծել/նշել)`
1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում.
2) մինչ արհեստական սերմնավորումը կամ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ (նշել/ընդգծել).
3) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում՝ արհեստական սերմնավորման մեթոդով ամուսնու կամ դոնորական սերմով (նշել/ընդգծել).
4) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում՝ արտամարմնային բեղմնավորման մեթոդով կնոջ կամ դոնորական ձվաբջջով (նշել/ընդգծել).
5) նախապես ստացված հավելյալ սաղմի (սաղմերի) տեղադրում արգանդի խոռոչ:
Հանձնաժողովի նախագահ |
__________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
______ _____________ 20 թ.
Ձև N 4
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԻ, ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ)
(վերնագիրը խմբ. 05.01.23 N 22-Ն)
Բուժօգնության տեսակը |
Տարիքը |
||||
20-30 տ. |
30-38 տ. |
38-42 տ. |
42 տ. բարձր |
Որից` զոհված/անհետ շահառու ծնողներ | |
Անպտղության պատճառագիտության |
|||||
Շահառուների թիվը |
|||||
թիվ |
թիվ |
թիվ |
թիվ |
թիվ | |
Հղիություն |
|||||
Ծննդաբերություն/երեխա |
|||||
Արհեստական սերմնավորում |
|||||
Շահառուների թիվը |
|||||
թիվ |
թիվ |
թիվ |
թիվ |
թիվ | |
Հղիություն |
|||||
Ծննդաբերություն/երեխա |
|||||
Արտամարմնային բեղմնավորում |
|||||
Շահառուների թիվը |
|||||
թիվ |
թիվ |
թիվ |
թիվ |
թիվ | |
Հղիություն |
|||||
Ծննդաբերություն/երեխա |
Բուժհաստատության տնօրեն՝ |
...................................... | |
...................................... |
___ ___________ 20 թ.
(ձևը խմբ. 05.01.23 N 22-Ն)
(հավելվածը խմբ. 04.06.20 N 875-Ն, փոփ., լրաց. 25.02.21 N 227-Ն, լրաց., խմբ. 30.06.22 N 968-Ն, փոփ., խմբ., լրաց. 05.01.23 N 22-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով (այսուհետ` պետական պատվերի շրջանակներում) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով բժշկական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման ընթացակարգերը:
2. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումը և հերթագրումն իրականացվում է այն բժշկական կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն` ըստ դիմելիության ժամկետի, կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով:
3. Պացիենտի հերթագրման գործընթացում բժշկական կազմակերպությունը պացիենտին (անպտուղ զույգին) ապահովում է ծրագրի շրջանակներում դեպքի վարման վերաբերյալ անվճար խորհրդատվությամբ:
4. Բժշկական կազմակերպությունում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ վարվում է էլեկտրոնային գրանցամատյան` սույն հավելվածի ձևին համապատասխան:
5. Բոլոր այն դեպքերում, երբ հերթագրված շահառուի պատճառագիտության հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում և եզրակացության մեջ պատճառաբանված հիմնավորմամբ նշվում են արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման կիրառման անմիջական ցուցումներ` ապա տվյալ շահառուն սպասարկվում է առաջնահերթ: Նշվածի վերաբերյալ որոշումը կայացվում է հանձնաժողովի կողմից, ըստ անհրաժեշտության, այլ մասնագետների ներգրավմամբ, ինչի վերաբերյալ կատարվում է գրառում պացիենտի վարման անհատական քարտում:
6. Հաշվառման և բուժօգնության կազմակերպման գործընթացում ապահովվում է հերթագրման շարունակականության սկզբունքը, համաձայն որի, կնոջ տարիքը որպես շահառու կամրագրվի դիմելու պահին և նա կմնա շահառու անգամ բյուջետային տարվա փոփոխման դեպքում:
7. Հերթագրված հիվանդներն իրենց բժշկական օգնության ժամկետի մասին պացիենտի (ամուսնական զույգի) ընտրությամբ տեղեկացվում են` գրավոր, հեռախոսով կամ դիմումում նշված կապի այլ միջոցներով:
8. Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է ծրագրի շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման՝ սույն կարգի, հանձնաժողովի կազմի, գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում:
Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ*
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
NN |
Ամուս-նական զույգերի դիմելու օրը, ամիսը, տարե-թիվը |
Կնոջ անունը, ազգ-անունը, հայր-անունը |
Ամուսնու անունը, ազգ-անունը, հայր-անունը |
Բնակության վայրը (մարզ, գյուղ/քաղաք, շենք, բն./տուն) |
Գրանցման վայրը |
Շահառուի ներկա-յացրած փաստա-թղթերի համապա-տասխա-նությունը սահմանված հիմնական լրացուցիչ պահանջ-ներին (թվարկել հիմքերը) |
Դիմումը մերժվել է |
Տրվել է ուղեգիր (նշել համարը) |
Անպտղության հետազոտման, բուժման և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին |
Հղիացել է այո/ոչ |
Ծննդա-բերել է |
Երեխան դուրս է գրվել (եթե 1-ից ավելի` ապա նշել երեխաների թիվը) | ||||
անպտղու-թյան պատճա-ռագիտու-թյան հետա-զոտում և բուժում |
մինչ վերար-տադրողա-կանության օժանդակ տեխնո-լոգիաների հետա-զոտում |
արհես-տական սերմնա-վորում |
արտա-մարմնային բեղմնա-վորման փորձ |
հավելյալ ստացված և սառեցրած սաղմի տեղա-դրում | ||||||||||||
* Նախատեսված է բժշկական կազմակերպության կողմից դեպքերի գրանցման, հաշվառման և վարման արդյունքում ստացված տվյալների արձանագրման համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.07.2024, N 1137-Ն | 01.08.2024, N 568-Ն | |
09.11.2023, N 1931-Ն | 10.11.2023, N 568-Ն | |
05.01.2023, N 22-Ն | 06.01.2023, N 568-Ն | |
30.06.2022, N 968-Ն | 01.07.2022, N 568-Ն | |
25.02.2021, N 227-Ն | 27.02.2021, N 568-Ն | |
04.06.2020, N 875-Ն | 11.06.2020, N 568-Ն | |
08.08.2019, N 1048-Ն | 07.09.2019, N 568-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|