Գլխավոր տեղեկություն
Номер
N 33-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.01.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.01.2023
Дата вступления в силу
18.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 33-Ա

 

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի վետերաններ» հասարակական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բժշկական պարագաների՝ միզային կատետորների (15.7 կգ ընդհանուր քաշով, 400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

17.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ